Ուշադիր հեռուստադիտողները նկատել են, որ իրանական պետական հեռուստաալիքը գրաքննության է ենթարկել իտալական «Ռոմա» ֆուտբոլային թիմի տարբերանշանը՝ ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի խաղի հեռարձակման ժամանակ:
Մինչ «Բարսելոնան» վստահ հաղթանակ էր տանում «Ռոմայի» նկատմամբ, երրորդ ազգային ալիքի հեռուստադիտողները զարմանքով նայում էին իտալական ֆուտբոլային թիմի տարբերանշանին, որտեղ գայլի պտուկները զգուշորեն ջնջված էին:
«Ռոմա» ֆուտբոլային ակումբի լոգոտիպի վրա պատկերված է կապիտոլիական գայլը, որը կերակրում է փոքրիկ Հռոմուլոսին և Հռեմոսին՝ Հռոմը հիմնադրող առասպելական եղբայրներին:
Սոցցանցերի օգտատերերը սկսել են խայթել և կատակներ անել գրաքննության վերաբերյալ:
«Երեք հազար տարի Հռոմուլոսն ու Հռեմոսը զրկված են եղել մայրական կաթից, իսկ հիմա Իրանի պետական հեռուստաալիքը զրկել է նրանց գայլի կաթից»,- գրել է Դանիայում բնակվող սպորտային լրագրող Մեհթի Ռոստումպուրը:
«Մի՞թե մարդկանց կարող էր գրգռել գայլի կուրծքը»,- զարմացած գրել է մեկ այլ օգտատեր: