Monday, 13 07 2026
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
22:10
«Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է Տիլեմանսի տրանսֆերի իրականացմանը
20:10
ՖԻՖԱ-ի թանկարժեք տոմսերը՝ եզրափակչից առաջ
19:30
Լապորտան հերքել է Ռաֆինյայի հնարավոր հեռանալու մասին լուրերը
19:20
«Միլան»-ի նախկին հարձակվողը պայմանագիր է կնքել «Նոա»-ի հետ
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
23:45
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:30
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:15
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
21:30
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
17:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
14:20
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
13:30
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
13:10
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
12:10
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
11:50
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
11:20
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
11:00
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
13:50
ԱԱ-2026․ հետաքրքիր աշխարհագրական փաստ
12:50
ԱԱ-2026․ հայտնի է առաջին կիսաեզրափակիչ զույգը
12:10
Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է
10:50
Հայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունում
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է

Ովքեր և ինչպես են չեզոքացնելու Մխիթարյանին. «Արսենալի» մեկնարկային կազմը ԲԿՄԱ-ի դեմ խաղում

Եվրոպա լիգայի խաղարկության քառորդ եզրափակչի առաջին խաղում վաղը Լոնդոնի «Արսենալը» «Էմիրեյթս» մարզադաշտում կմրցի Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ: Դիմակայության ֆավորիտը բնականաբար լոնդոնյան թիմն է, որի գերնպատակը այս մրցաշարի գավաթը նվաճելն է:

Առաջիկա խաղից առաջ «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը որոշակի խնդիրների առաջ է կանգնել: Դենի Ուելբեքը Անգլիայի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի «Սթոք Սիթիի» հետ խաղում մեջքի վնասվածք է ստացել, և ԲԿՄԱ-ի դեմ խաղում նրա մասնակցությունը հարցականի տակ է: Բանն այն է, որ Եվրոպա լիգայում Պյեր Էմերիկ Օբամեյանգի բացակայության պայմաններում Վենգերը որպես նոմինալ հարձակվող օգտագործում էր հենց Ուելբեքին: «Սթոք Սիթիի» հետ հանդիպման վերջնամասում խաղադաշտ դուրս եկավ ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լակազետը, որը վնասվածքի պատճառով մոտ 6 շաբաթ չէր խաղացել: Ներկայում Լակազետը մարզավիճակի և ֆունկցիոնալ պատրաստվածության խնդիր ունի: Չունենալով այլընտրանք՝ Վենգերը ԲԿՄԱ-ի դեմ ստիպված կլինի Լակազետին ընդգրկել հիմնական կազմում: Ու ընդհանրապես, «Սթոք Սիթիի» հետ հանդիպման համեմատ «Արսենալի» կազմում կլինեն փոփոխություններ:

Հիշեցնենք, որ նախորդ խաղում Վենգերը հիմնական կազմում չէր ընդգրկել կենտրոնական պաշտպան Կոսելնիին, կենտրոնական կիսապաշտպան Ջակային և Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին:

Ըստ փորձագետների՝ «Արսենալը» վաղը կխաղա 4-2-3-1 մարտավարությամբ: Մասնավորապես, դարպասում կլինի Օսպինան, իսկ պաշտպանության կենտրոնում՝ Կոսելնին և Մուստաֆին: Աջ եզրում կխաղա Բելերինը, իսկ ձախից՝ Մոնրեալը: Կիսապաշտպանության կենտրոնում կգործեն Ջական և Ռեմսին: Ենթահարձակվողի դիրքում կլինի Ուիլշերը, իսկ աջ եզրում՝ Օզիլը: Ձախ եզրում էլ հանդես կգա Մխիթարյանը, իսկ կենտրոնական հարձակվողի դիրքում՝ Լակազետը:

Եվրոպայի լիգայի խաղարկության 1/8-րդ եզրափակչի առաջին խաղում Մխիթարյանը գրավել էր «Միլանի» դարպասը հենց ձախ գոտուց: Ու ընդհանրապես Եվրոպա լիգայի խաղարկությունը մեր կիսապաշտպանի համար առանձնակի նշանակություն ունի: Նախորդ մրցաշրջանում Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում իր առաջին գոլը խփել էր հենց Եվրոպա լիգայի խաղարկությունում: Այնուհետև Հայաստանի հավաքականի ավագը զարգացրեց հաջողությունը և մեծապես նպաստեց «Յունայթեդի»՝ Եվրոպա լիգայի գավաթին տիրանալուն:

«Արսենալի» երկրպագուները հույս ունեն, որ Մխիթարյանը կօգնի նաև լոնդոնյան թիմին հաղթել հեղինակավոր մրցաշարում: Մխիթարյանն արդեն իսկ տպավորիչ ելույթներով աչքի է ընկել շվեդական «Էսթերսունդի» և «Միլանի» դեմ դիմակայություններում:

Առջևում մոսկովյան արգելքն է: Այս մրցաշրջանում Մխիթարյանը հասցրել է խաղալ ԲԿՄԱ-ի դեմ: Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի շրջանակներում հայ ֆուտբոլիստին «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում հաջողվել էր գրավել «բանակայինների» դարպասը: Այս մրցավեճն ավարտվել էր անգլիական թիմի ջախջախիչ հաղթանակով՝ 4:1 հաշվով:

ԲԿՄԱ-ի բելառուս գլխավոր մարզիչ Վիկտոր Գոնչարենկոն, անդրադառնալով Եվրոպա լիգայի խաղարկության քառորդ եզրափակչում «Արսենալի» հետ դիմակայությանը, խոսել էր նաև Հենրիխ Մխիթարյանին խաղադաշտում չեզոքացնելու մասին: «Մխիթարյան-Օբամեյանգ զույգը ինձ գրավել էր դեռևս Դորտմունդի «Բորուսիայի» կազմում: Տուխելի գլխավորությամբ խաղային այս զույգը փայլուն խաղ էր ցուցադրում: Այսօր Մխիթարյանն ու Օբամեյանգը այլ թիմում են: Քաջատեղյակ եմ, թե ինչ կարող է անել Մխիթարյանը դաշտում: Կանենք ամեն ինչ, որպեսզի չեզոքացնենք ոչ միայն հայ հարձակվողին, այլև հարձակման գծին: Եթե պաշտպաններ Վասիլին, Ալեքսեյն ու Սերգեյը շարունակեն խաղալ այնպես, ինչպես հիմա, բնականաբար կկարողանան չեզոքացնել Մխիթարյանին: Ես դրանում որևէ կասկած չունեմ»,- հայտարարել է բելառուս մասնագետը:

Կարծում ենք՝ ակնհայտ է, որ վաղվա խաղում ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստների կողմից Մխիթարյանի նկատմամբ հատուկ վերաբերմունք է լինելու: Ինչևէ, բուքմեյքերները առաջիկա խաղում բավական բարձր են գնահատում «Արսենալի» հաղթանակի հնարավորությունը: Մասնավորապես, լոնդոնյան թիմի հաղթանակի համար սահմանված է 1.38 գործակից: Ոչ-ոքին գնահատված է 4.7, իսկ մոսկովյան թիմի հաղթանակը՝ 9.7 գործակցով:

Բուքմեյքերները բարձր են գնահատել նաև Մխիթարյանի գոլ խփելու հավանականությունը: Հայ ֆուտբոլիստի հաջողության հասնելու համար սահմանված է 2.7 գործակից: Ըստ բուքմեյքերների՝ այս խաղում ամենաբարձրը Ալեքսանդր Լակազետի գոլ խփելու հավանականությունն է: Ֆրանսիացու գոլը խփելը գնահատված է 2.2: Մեսութ Օզիլի գոլ խփելու գործակիցն էլ 3.4 է: «

Արսենալ»-ԲԿՄԱ հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 23:05-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում