Friday, 26 04 2024
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել

Ներդրումների հարցում ոչ Կարեն Կարապետյանը, ոչ Սամվել Կարապետյանը չեն կարող մրցակցել Ծառուկյանի հետ

«Եթե զուտ կոալիցիայի ձևաչափով համագործակցության մասին է խոսքը, ապա այս պահին նման քննարկում չի եղել: Բազմաթիվ առիթներով ասել եմ՝ նման քննարկում և որոշում չկա: Մենք պայմանավորվել ենք «եթե»-ներով չխոսել. այս պահին չկա, ես ասում եմ՝ գոյություն չունի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով ՀՀԿ-ի հետ կոալիցիայի տեսքով համագործակցությանը:

Ինչ վերաբերում է «Ծառուկյան» խմբակցության խոստմանը՝15 մլրդ-ի ներդրումների մասին, մեր զրուցակիցն ասաց. «Պարոն Ծառուկյանը միշտ էլ նշանակալի ներդրումներ է կատարել Հայաստանի տնտեսության զարգացման գործում: Իսկ որպես աննախադեպ ներդրում՝ նա իրավացիորեն դա պայմանավորել էր 1-ին տեղը գրավելով, որովհետև այստեղ կա վստահության խնդիր՝ այդ օտարերկրյա ներդրումները պայմանավորված էին Ծառուկյան անձով»:

Գևորգ Պետրոսյանի համոզմամբ՝ ներդրումների հարցում Ծառուկյանը չի մրցակցում ոչ Կարեն Կարապետյանի, ոչ Սամվել Կարապետյանի հետ. «Ներդրումների հարցում ոչ մեկը չի կարող մրցակցել պարոն Ծառուկյանի հետ, որովհետև նա դա չի պայմանավորում միայն ընտրությունների արդյունքներով»:

Դիտարկմանը՝ ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանն է լինելու վարչապետը, գուցե այդ դեպքում Գագիկ Ծառուկյանը իր ներդրումները վստահի՞ Սերժ Սարգսյանին, պատգամավորը պատասխանեց. «Ես այդպիսի ակնհայտություն չեմ տեսնում և այդ թեմայով կոնկրետ դատողություն անելու անհրաժեշտություն չեմ տեսնում: Աստծո կամոք՝ կառավարության ձևավորումից հետո եթե ընդունելի լինեն մեր ծրագրերը, այն ժամանակ մեր կուսակցությունը՝ պարոն Ծառուկյանի գլխավորությամբ, կորոշի՝ որտեղ ինչ պիտանի քայլ անել»:

Ինչ վերաբերում է փողոցային պայքարին, ապա Գևորգ Պետրոսյանը հեղափոխության հիմքեր չի տեսնում. «Դա նրանց սահմանադրական իրավունքն է: Մենք ասել ենք, որ չենք համարում, թե առկա խնդիրները կարելի է լուծել փողոցային երթերի, հյուսիսային շրջաններից հարավային շրջաններ ման գալու, քարոզներ անելու միջոցով: Մենք կարծում ենք, որ առայժմ կան ավելի գործուն գործիքներ, և դրանց պիտանիությունը այնքան վիճելի չէ, որ մենք անցնենք փողոցային պայքարի»:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում