Հունաստանի ոստիկանությունը հետաքննել է Աթենքում՝ Իրանի Իսլամական Հանրապետության երկու աշխատակիցների վրա իրականացված մահափորձը. հարձակվողը՝ Իրանի 47-ամյա քաղաքացին, ձերբակալված է։
Ոստիկանության տեղեկացմամբ՝ արտակարգ պատահարը տեղի է ունեցել մարտի 28-ին, օրվա երկրորդ կեսին։ Իրանցին եկել է դեսպանատան մոտ և սպանության մտադրությամբ դանակով հարձակվել է դեսպանատան երկու աշխատակիցների վրա՝ վիրավորելով նրանց,– հաղորդում է ոստիկանությունը։
Հետաքննության ընթացքում ոստիկանությունը պարզել է հարձակվողի ինքնությունը և ապրիլի 1-ին ձերբակալել է նրան։ Իրանցին խոստովանել է մեղքը, ինչպես նաև խոստովանել է դեսպանատան մուտքի հրկիզման երկու դեպքի մասին, որ իրականացրել է անցյալում։
Գործը հանձնվել է Աթենքի շրջանային դատարանի դատախազին, իրանցուն ձերբակալելու օրդեր է տրվել։