Քաղաքագետ Գևորգ Մելիքյանը այսօր հրավիրված ասուլիսում հարց հնչեցրեց՝ Հայաստանում ռուսական ՌՈ տեղակայելու նախաձեռնությունը Հայաստանի՞նն է եղել, թե ռուսական կողմինը՝ հավելելով, որ միգուցե մի օր էլ Իրանի կրոնական ոստիկանությունը հայտնվի՞ Հայաստանում:
Մելիքյանը նշեց, որ պետք է հասկանալ՝ որտեղի՞ց է գալիս այս նախաձեռնությունը, ինչո՞վ է պայմանավորված այս անհրաժեշտությունը՝ ռուս զինվորների կարգուկանոնո՞վ. արդյո՞ք մտավախություն ունեն, որ զինվորներն անկանխատեսելի են դառնում:
«Բոլորիս հայտնի է, որ Գյումրիում 102-րդ բազայի զինվորները չեն փայլել իրենց կարգուկանոնով, խախտումներ են թույլ տվել: Սա լավ առիթ է մեզ համար՝ հասկանալու, որ կարող ենք ամրապնդել մեր դիրքերը: Երբ ժամանակին աշխատում էինք տարբեր երկրներում, աստիճանաբար Հայաստանը սկսեց ամրապնդել իր դիրքերը, և առանց որևէ բախումների Սփյուռքի կառույցները սկսեցին իրենց տեղը զիջել պետական կառույցների աշխատանքին: