«Ես դեռևս ոչ մի տեղ չեմ պատրաստվում գնալ»,– այսպես է պատասխանել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին լրագրողների հարցին։
ԶԼՄ–ների ներկայացուցիչները հարցրել են կառավարության ղեկավարին նախարարների կաբինետի փոփոխությունների մասին և վարչապետի՝ իր պաշտոնից հնարավոր հեռանալու մասին։
«Փոփոխությունները՝ սովորական երևույթ են, ես դեռևս ոչ մի տեղ չեմ պատրաստվում գնալ։ Մենք շատ կարևոր գործեր ունենք անելու։ Հանգստացեք, երկրին կայունություն է անհրաժեշտ և ամեն ինչ լավ կլինի»,– հայտարարել է Գեորգի Կվիրիկաշվիլին։