Wednesday, 08 05 2024
18:20
ԱՄՆ զինվորին Ռուսաստանում սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում
Ադրբեջանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
Ստյոպա Սաֆարյանը ներկայացնում է Ոսկեպարի մուտքից մինչև եկեղեցի՝ սահմանի գծապատկերը
Կիլիկյան Հայաստան. բանակի կազմը
Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները նվազել են
18:10
ԱՄՆ-ն դադարեցրել է Իսրայելին ռումբերի մատակարարումը
Բաքուն ի՞նչ է ասել Իսրայելին «բարեկամաբար»
17:56
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 90-ի
Ադրբեջանի և Բուլղարիայի միջև մի շարք փաստաթղթեր են ստորագրվել
17:50
Պակիստանի դատարանը Իմրան Խանի կնոջը տնային կալանքից տեղափոխել է բանտ՝ նրա խնդրանքով
17:47
Ռումինիան և Մոլդովան համատեղ զորավարժություններ կանցկացնեն
Տարոնիկ գյուղում «GAZ» մակնիշի մեքենա է այրվել
17:40
Լիտվան դիտարկում է վարժական նպատակով Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցը. Financial Times
Ուղիղ․ Նիկոլ Փաշինյանը վարում է ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստը
ԻՊԲ-ն անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից ռումբերի մատակարարման կասեցմանը
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Կուպերտինոյի Սուրբ Անդրեաս հայկական եկեղեցի
Քննարկվել են պարենային անվտանգության փոխադարձ հետաքրքրության հարցեր
Պուտինն ԱՊՀ երկրների ղեկավարներին շնորհավորել է Հաղթանակի օրվա կապակցությամբ
17:10
Պակիստանը և Իրանը կավարտեն գազատարի կառուցումը՝ չնայած ԱՄՆ-ի նախազգուշացումներին
17:03
Ուկրաինացի օլիգարխը մեղադրվում է սպանության մեջ
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասը ավելի քան 102 մլն դրամ է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Էապես աճել է ներքին առևտրի շրջանառությունը
Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Մադրիդ
Աբովյան փողոցի բարերից մեկի խոհանոցում հրդեհ է բռնկվել
Եվրոպայում Ռուսաստանի «քաղական ռեսուրսները» նաեւ Ադրբեջանի՞նն են
16:24
Նավթի գները նվազել են. 07-05-24
Ալմաթիի հանդիպումը լրացուցիչ խթան կհանդիսանա սահմանազատման գործընթացը լեգիտիմացնելու համար
16:06
ԱՄՆ-ն դադարեցրել է ռումբերի մատակարարումն Իսրայել՝ Ռաֆահում դրանք օգտագործելու մտավախությունների պատճառով. CNN
Գալստանյանը կրկնում է Կրեմլից ուղղորդված թեզերն ու նմանակում մեզ. ծրագիրը գծվել է 2020-ին

Զատուլինը կեղծում է. ամենաժամանակակից զինատեսակներ ստացել են և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը

Ռուսաստանցի պաշտոնյաները և փորձագետները շարունակում են հավաստիացնել հայ գործընկերներին, թե Ռուսաստանը որոշակի հետևություններ է արել 2016 թ. ապրիլին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած իրադարձություններից և, հասկանալով Հայաստանում առաջացած լուրջ դժգոհությունը, այլևս նախկին ծավալներով զենք չի մատակարարելու Ադրբեջանին, իսկ վերջին երկու տարիների մատակարարումներն իրականացվում են համաձայն նախկինում՝ 2008-2010 թթ., Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված պայմանագրերի, որոնց արժեքը, համաձայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարության, կազմել է մոտ 5 միլիարդ ԱՄՆ դոլար:

 Ռուսաստանն արել է հետևություններ

Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչովից հետո Երևանում նման հայտարարություն է արել նաև ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, ԱՊՀ-ի և եվրասիական ինտեգրացիայի հարցերով ՌԴ Պետդումայի մշտական հանձնաժողովի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը՝ ՀՀ Ազգային ժողովում մարտի 26-ին տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտարարելով, թե Ռուսաստանն արել է համապատասխան հետևություններ: Զատուլինը չի հերքել այն փաստը, որ Ռուսաստանը, այնուամենայնիվ, շարունակում է զենք տրամադրել ադրբեջանական կողմին, բայց հավաստիացրել է, որ դրանք նախկինում ստորագրված պայմանագրերով նախատեսված մատակարարումներ են:

«Մենք հասկանում ենք, որ 2016 թ. բռնկումից հետո, հրահրված (հակամարտության) կողմերից մեկի կողմից, Հայաստանում լուրջ դժգոհություններ առաջացան Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարումների առնչությամբ: Հավատացեք՝ մենք արել ենք եզրակացություններ: Դրանց մասին մասնավորապես խոսել է իմ գործընկեր Կոնստանտին Կոսաչովը այստեղ՝ Հայաստանում, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի և Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի միջև վերջերս կայացած հանդիպման ժամանակ: Ուզում եմ ասել, որ Ռուսաստանն արել է հետևություններ՝ կապված տարածաշրջանում սպառազինությունների հավասարակշռության խախտման հետ, և տրամադրել է Հայաստանին պաշտպանության ամենաժամանակակից զինատեսակները, որոնք, հույս ունեմ, դուք տեսել եք Հանրապետության օրվան նվիրված զորահանդեսին… Զենք մատակարարվել է, բայց դրանք այն մատակարարումներն են, որոնք նախատեսված են նախկինում ստորագրված պայմանագրերով, և խոսքը սպառազինության և պաշտպանության սովորական միջոցների մասին է: Խոսքն ամենևին ամենաժամանակակից զինատեսակների մասին չէ, որոնք, իմիջիայլոց, մատակարարվել են Հայաստանին բոլորովին այլ հիմքերով, քան Ադրբեջանին»,- ասել է Զատուլինը:

 Ավելի ժամանակակից չի լինում

Մոսկվայի Քաղաքական և ռազմական վերլուծությունների կենտրոնի փոխտնօրեն, ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը, որը շատ լավ տիրապետում է թե՛ ռուս-ադրբեջանական և թե՛ ռուս-հայկական ռազմատեխնիկական համագործակցության մանրամասներին, համամիտ չէ Պետդումայի պատգամավոր Զատուլինի հետ այն հարցում, որ Ռուսաստանը Հայաստանին ամենաժամանակակից զինատեսակներն է մատակարարել, իսկ Ադրբեջանին՝ ոչ ամենաժամանակակիցները: Ճիշտ է, Հայաստանը իր ռազմական դաշնակից Ռուսաստանից ստացել է գերհզոր «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներ, որոնք Հայաստանից բացի՝ ունի միայն Ռուսաստանը, բայց Ադրբեջանին էլ մատակարարվել են նորագույն զինատեսակներ և ռազմական տեխնիկա, ինչպես, օրինակ, «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը, ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետային համալիրները կամ Տ-90 տանկերը:

Խրամչիխինը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Ես չգիտեմ, թե նա (Կոնստանտին Զատուլինը) ինչ նկատի ունի՝ ասելով ամենաժամանակակից (զինատեսակներ): Պետք է իրեն հարցնել դրա մասին: Մեծ հաշվով, ամենաժամանակակից զինատեսակներ ստացել են և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը: Ավելի ժամանակակից չի լինում, որովհետև Ռուսաստանը չի վաճառելու որևէ երկրի այն նորագույն զենքը, որը Պուտինը վերջերս ցուցադրեց իր ուղերձի ժամանակ, իսկ վաճառքի ենթակա զինատեսակներից ամենաժամանակակիցները ստացել են և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը»:

Իսկ պաշտպանական և հարձակողական զինատեսակների մասին դատողություններն ըստ էության անիմաստ են, որովհետև թերևս հակաօդային պաշտպանության միջոցներից բացի՝ մնացած բոլոր զինատեսակներն էլ կարելի է օգտագործել թե՛ պաշտպանության, թե՛ հարձակման ժամանակ՝ կախված այն հանգամանքից, թե ինչպիսի ռազմական գործողություններ է իրականացնում տվյալ բանակը:

 Ո՞ւմ կդիմի Ադրբեջանը

Ռազմական փորձագետի կարծիքով՝ Ռուսաստանը որոշ հետևություններ արել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղի ունեցած վերջին խոշոր բռնկումից, և դրա մասին է վկայում այն փաստը, որ Ռուսաստանը հայկական կողմին տրամադրեց «Իսկանդեր» համալիրներ՝ որոշ չափով վերականգնելով խախտված ռազմական հավասարակշռությունը, բայց դժվար է ասել՝ Ռուսաստանը նախկին ծավալներով զենք կվաճառի՞ Ադրբեջանին, թե՞ կսահմանափակի մատակարարման ծավալները:

«Դժվար է ասել, որովհետև զենքի վաճառքը Ադրբեջանին զգալի չափով կոմերցիա էր: Ադրբեջանը շատ փող ուներ, վճարեց, և Ռուսաստանը վաճառեց զենք: Հիմա, ըստ երևույթին, Ադրբեջանի ֆինանսական միջոցները նվազել են, որովհետև նավթի գներն էին ընկել, թեև հիմա կրկին սկսել են բարձրանալ: Այդ պատճառով դժվարանում եմ պատասխանել: Դժվար հարց է, թե էլ ի՞նչ զինատեսակներ կկարողանա գնել Ադրբեջանը, և ո՞ւմ նա կդիմի այդ փողերով՝ Ռուսաստանի՞ն, Իսրայելի՞ն, թե՞ Թուրքիային»,- նշեց Ալեքսանդր Խրամչիխինը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում