ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով Արման Հովհաննիսյանը և Հարություն Մանուկյանը նշականակվել են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ։
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2018 թվականի մարտի 16-ի ԱԽ-6-Ե-6 և ԱԽ-6-Ե-7 եզրակացությունները` որոշում եմ՝
Արման ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Հարություն ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր», – ասված է նախագահի հրամանագրում։