Թուրքական Զինված ուժերը լիակատար վերահսկողություն են սահմանել սիրիական Աֆրինի շրջանի բոլոր բնակավայրերի նկատմամբ: Այս մասին հաղորդում է Hurriyet թերթը՝ հղում անելով Թուրքիայի գլխավոր շտաբի հայտարարությանը:
Նշվում է, որ «Ձիթապտղի ճյուղ» ռազմական գործողության շրջանակներում Թուրքիայի զինված ուժերը 3 733 ահաբեկիչ են ոչնչացրել:
Ավելի վաղ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացել էր Աֆրին ը գրավելուց հետո շարունակել «Ձիթապտղի ճյուղ» գործողությունը՝ այժմ արդեն Մանբիջ քաղաքում:
Էրդողանը նաև քննադատել է Վաշինգտոնին՝ մեղադրելով նրան «ահաբեկիչներին օգնելու» մեջ: