Հանուն «Հանճարը» սերիալում դերի դերասան Անտոնիո Բանդերասը սափրել է գլուխն ու հոնքերը։
57-ամյա դերասանը նոր կերպարով հայտնվել է «Հանճարը» սերիալի երկրորդ եթերաշրջանի շնորհանդեսին։
Սերիալում Անտոնիո Բանդերասը կմարմնավորի նկարիչ Պաբլո Պիկասոյին։ Բազմասերիանոց ֆիլմում Բանդերասին հնարավոր կլնի տեսնել 2018-ի ապրիլի 25-ից՝ National Geographic-ի եթերում։
Պետք է նշել, որ անցյալ տարվա ապրիլին Իսպանիայի թագավոր Ֆելիպե VI-ը դերասան Անտոնիո Բանդերասին պարգևատրեց Camino Real Prize մրցանակով՝ աշխարհում և հատկապես ԱՄՆ-ում իսպանական մշակույթը տարածելու համար։