Monday, 13 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Իտալական Acistampa-ն մանրամասներ է ներկայացնում Վատիկանում Գրիգոր Նարեկացու արձանի բացման մասին

Վատիկանում Գրիգոր Նարեկացու 2 մետրանոց բրոնզե արձանի բացման պաշտոնական արարողությունը տեղի է ունենալու ապրիլի 5-ին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է Acistampa-ն՝ Անդրեա Գալյարդուչիի հեղինակած հոդվածի միջոցով: Աղբյուրը նշում է, որ ըստ ոչ պաշտոնական լուրերի, արձանի բացման արարողությանը ներկա են լինելու ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Հռոմի պապ Ֆրանցիսկոսը և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն:

«Վատիկանում Գրիգոր Նարեկացու արձանի բացումը կդառնա Կաթոլիկ և Հայ Առաքելական եկեղեցիների բարձր մակարդակի հարաբերությունների ևս մեկ շոշափելի նշան, որոնք էլ ավելի են ամրապնդվել 2016 թվականին Ֆրանցիսկոս պապի՝ Հայաստան՝ առաջին քրիստոնյա ժողովրդին այցելելու ժամանակ: Հռոմի պապ Ֆրանցիսկոսը նպատակ ունի գերազանց հարաբերություններ ունենալ հայ համայնքի հետ, որոնք զարգացել են դեռևս այն ժամանակ, երբ կարդինալ Խորխե Մարիո Բերգելիոն Բուենոս Այրեսի արքեպիսկոպոսն էր»,- գրել է Acistampa-ն:

Նշվում է, որ արձանի տեղադրման աշխատանքների ընթացքում Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչները բարձր մակարդակի հանդիպումներ են ունեցել Վատիկանում:

Վատիկանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը մարտի 21-ին մանրամասներ էր ներկայացրել Գրիգոր Նարեկացու արձանի տեղադրման աշխատանքների մասին:

Միքայել Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ 2016 թվականի հունիսին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի Հայաստան այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանը Սրբազան Քահանայապետին էր նվիրել Գրիգոր Նարեկացու արձանի մանրակերտը՝ որպես առաջին քրիստոնյա երկիր Պապի ուխտագնացության խորհրդանիշ: Արձանը Սրբազան Քահանայապետին նվիրելիս նախագահ Սարգսյանը հույս էր հայտնել, որ դրա մեծ տարբերակն ապագայում կտեղադրվի Վատիկանում: Պապը հավանել էր արձանն ու շնորհակալություն հայտնեց նախագահին՝ տալով իր համաձայնությունը:

«Կարճ ժամանակ անց ստեղծագործական թիմը՝ Հայաստանի ժողովրդական նկարիչ, Նարեկացու արձանի հեղինակ Դավիթ Երևանցու գլխավորությամբ գործի անցավ: Ճարտարապետ Միքայել Հասրաթյանը և ծրագրի ղեկավար Վարդան Կարապետյանն ակտիվորեն ներգրավվեցին արձանի ստեղծման աշխատանքներում, իսկ ընկերս՝ Արթուր Ջանիբեկյանը, ով, ի դեպ, աշխարհում Նարեկի տարածման իսկական նվիրյալ է, միացավ ինձ` դառնալով արձանի երկրորդ բարերարը: Ստեղծագործական խմբի քրտնաջան աշխատանքի արդյունքում Չեխիայում ձուլվեց Գրիգոր Նարեկացու 2 մետրանոց բրոնզե արձանը, որի տեղադրման աշխատանքները Վատիկանի այգիներում այսօր ավարտվեցին»,-նշել էր Միքայել Մինասյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում