ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ազգային անվտանգության խորհուրդը ռուս դիվանագետներին երկրից արտաքսելու կոչ է անում՝ ի պատասխան Սոլսբերիում ՌԴ նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի թունավորմանը։ Այս մասին հաղորդում է CNN-ը։
Նշվում է, որ նման առաջարկություն Թրամփը ստացել է չորեքշաբթի՝ Սպիտակ տանը նստից հետո։
Հեռուստաալիքի տվյալներով՝ ԱՄՆ առաջնորդը մտածում է այդ առաջարկության շուրջ և դեռ չի որոշել՝ քանի՞ դիվանագետ կլքի ԱՄՆ-ն։
Նշվում է, որ դա «շատ լուրջ» քայլ կլինի՝ հաշվի առնելով փաստը, որ ԱՄՆ-ն և ՌԴ-ն նախկինում արդեն իրենց երկրներից արտաքսել են միմյանց դիվանագետներին։
Իսկ եթե Թրամփը նման որոշում կայացնի, ԱՄՆ-ից ռուս դիվանագետներին կարող են արտաքսել արդեն հաջորդ շաբաթվա սկզբին։