Կառավարության մարտի 22-ի նիստին վարչապետը Կարեն Կարապետյանը հանդես եկավ հերթական հանձնարարականներով, որոնք վերաբերում էին ոռոգման շրջանին։ Նա նշեց, որ պետք է նախապատրաստվել դրան:
Նա հիշեցրեց, որ կառավարությունում կազմակերպված խորհրդակցության ընթացքում Ջրային տնտեսության պետական կոմիտեն ներկայացրել է ջրամբարների լցվածության տվյալները եւ 2018 թվականի ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքները: