Friday, 26 04 2024
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել

Հայաստանում դաունի համախտանիշով հիվանդացության պաշտոնական վիճակագրություն չկա

Դաունի համախտանիշի միջազգային օրը նշում են մարտի 21-ին: Հայաստանում դաունի համախտանիշով հիվանդացության պաշտոնական վիճակագրություն չկա:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ընտանեկան բժիշկ, գենետիկ Արտյոմ Գասպարյանն ասել է, որ հիվանդությունն իրենից ներկայացնում է քրոմոսոմային շեղում եւ ոչ ոք եւ ոչինչ դրա առաջացման համար «մեղավոր» չէ: «Հայաստանում 8, 12 եւ 17 շաբաթական հղիների շրջանում սքրինինգ թեստեր են իրականացվում, որոնք թույլ են տալիս հասկանալ՝ կա՞ այդ շեղումը, թե ոչ»,-հավելեց նա:

Գասպարյանի խոսքով` դաունի համախտանիշի սքրինինգ թեստեր հղիության ընթացքում կարող են անցնել բոլոր տարիքի կանայք: «Ծառայությունը վճարովի է եւ արդեն որոշ հիվանդանոցներում մտել է պարտադիր ընթացակարգի մեջ»,-ասաց բժիշկը:

Մարտի 21-ը որպես Դաունի համախտանիշի օր է ընտրված ոչ պատահաբար, այն սիմվոլիկ նշանակություն ունի: Դաունի հիվանդություն ունեցող մարդկանց մոտ 21-րդ քրոմոսոմը 3 հատով է հանդես գալիս, հենց այդ տեղից էլ որոշվել է` երրորդ ամսի 21-րդ օրը համարել Դաունի համախտանիշի օր:

Անգլիացի բժիշկ Ջոն Լենգդոն Դաունը 1866 թվականին առաջին անգամ նկարագրեց այդ սինդրոմը, որը հետագայում կոչվեց իր անվամբ:

Դաունի համախտանիշով երեխաների մոտ առկա են բարձրագույն նյարդային գործունեության փոփոխություն` մտավոր հետամնացության տարբեր մակարդակների տեսքով: Երեխաները, չնայած արտաքին ֆիզիկական նշանների,, ունեն զարգացման որոշակի ներուժ: Հետևաբար, երեխայի զարգացման բազմակողմանի խթանումը և վերականգնողական միջոցառումները կարող են որոշակի դրական արդյունք տալ:

Դաունի համախտանիշ ունեցող անձանց բնորոշ հատկություններից են մկանների թույլ զարգացածությունը, ցածր հասակը, աչքերի դեպի վեր թեքվածությունը և ձեռքի ափի կենտրոնում խոր գծի առկայությունը։

Դաունի համախտանիշ ունեցող յուրաքանչյուր անձ յուրահատուկ է և կարող է ունենալ կամ չունենալ այս հատկանիշները։ Նրանց մոտ ավելի հավանական է որոշակի առողջականի խնդիրները, ինչպիսիք են, օրինակ, սրտային, շնչառական կամ լսողության խնդիրները, Ալցհեյմերի հիվանդությունը, մանկական լեյկեմիան և այլն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում