Sunday, 12 05 2024
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞
Աշխատավարձերը վերանայելով` խրախուսում ենք բուժքույրերի նվիրված աշխատանքը․ Ավանեսյանի ուղերձը
Երևանի Մյասնիկյան պողոտայում չորս ավտոմեքենա է բախվել
Ծառը ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը
Հյուսիսափայլը ՌԴ երկնքում՝ երկրորդ գիշերն անընդմեջ
Բաբկեն Թունյանը 3 հարց է հղել շարժման առաջնորդներին
Եղանակը Հայաստանում
Շվեյցարիայի ներկայացուցիչը՝ «Եվրատեսիլ-2024»-ի հաղթող․ «Լադանիվա»-ն 8-րդն է
11:00
Պենտագոնը և SpaceX-ը սահմանափակել են «Starlink» տերմինալների օգտագործումը ռուսների կողմից

Սերժ Սարգսյանը խմբագրում է 2014-ն ու հայացքը ուղղում 2022-ին

Սերժ Սարգսյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է 2014 թվականին իր արած հայտարարությանը, որ այլևս երբեք չի առաջադրվելու պետության ղեկավարի պաշտոնում։ Սարգսյանը, ըստ էության, «խմբագրել» է իր վիճահարույց և ներքաղաքական սուր բանավեճերի տեղիք տված հայտարարությունը, ինչը թերևս կասկածի տեղիք չի տալիս, որ հենց նա է 2018-ի ապրիլի 17-ին նշանակվելու խորհրդարանական Հայաստանի առաջին վարչապետ: «Երբ գործիչն ուզում է քաղաքական հայտարարություն անել այն մասին, որ չի լինելու ինչ-որ տեղում, նա ասում է՝ ես չեմ լինելու այսինչ տեղում, ինչպես ես հստակ հայտարարել եմ, որ չեմ լինի Հայաստանի Հանրապետության նախագահ։ Բայց երբ պնդումը քաղաքական համատեքստ է պարունակում և խոսվում հավակնությունների ու պատկերացումների մասին, ուրեմն ասելիքն այլ հարթությունում է։ Դժվար չէ սա տարբերել»,- ասել է Սերժ Սարգսյանը` իր ընդդիմախոսներին մեղադրելով, ըստ էության, պարզունակ ընկալումներ ունենալու մեջ։

Սակայն ավելի էական է այն բովանդակային բաղադրիչը, մոտիվը, որը Սերժ Սարգսյանին, ըստ նրա խոսքի տրամաբանության, ստիպում է մնալ պետության ղեկին: ՀՀԿ առաջնորդը հասկացնում է, որ վարչապետ է դառնալու ոչ թե հավակնությունների, այլ պատասխանատվության գիտակցման հետևանքով. «Այսօր մենք մի կողմից ունենք արտաքին քաղաքականության դրական արդյունքներ, որոնք ամրության լուրջ պաշար են տալիս մեզ, հասել ենք ներքին կայունության այնպիսի մակարդակի, որն արդեն դրականորեն կանխորոշում է նաև տնտեսական ցուցանիշների դինամիկան, բայց մյուս կողմից՝ չի կարելի հաշվի չառնել սպառնալիքները, որոնք սահմանադրական փոփոխությունների ընթացքում, ցավոք, միայն ավելացել են. մենք անցանք Ապրիլյան պատերազմ, տեսանք մայրաքաղաքում զենքի ուժով հարցեր լուծելու պատրաստ մարդկանց գործողություններ, այսօր էլ տեսնում ենք ուժեր, որոնք, հաշվի չառնելով հնարավոր հետևանքները, պատրաստ են փողոցում խնդիրներ դնել, անկախ նրանից՝ այդ խնդիրները քաղաքագիտության և տրամաբանության շրջանակում են, թե ոչ»։

Սերժ Սարգսյանի շեշտադրումների մեջ հատկապես էական է սահմանադրական փոփոխությունների, այսպես կոչված, բացասական հետևանքի շեշտադրումը: Նա տողատակում հասկացնում է, որ ներքին և արտաքին մարտահրավերներն անհրաժեշտություն են առաջացնում իշխանության գործող` բրգաձև կառույցի ինստիտուցիոնալ պահպանումը, ինչն էլ իրեն ստիպում է մնալ պետության ղեկին: Սերժ Սարգսյանն ակնարկում է, որ իր իշխանության նոր շրջանը` թեկուզև խորհրդարանական մոդելում, չի ենթադրում անձնակենտրոն կառավարման վերացում:

Ի դեպ, խիստ ուշագրավ է, որ Սերժ Սարգսյանն այս հայտարարությունը հնչեցրեց Վլադիմիր Պուտինի երեկվա շռնդալից հաղթանակից հետո: Դա էական իրադարձություն էր, որը, ըստ էության, անշրջելի դարձրեց Սերժ Սարգսյանի վարչապետության հեռանկարը: Մյուս կողմից` Սարգսյանը խոսում է սահմանադրական փոփոխությունների հետևանքով մեծացած սպառնալիքների մասին` տուրք տալով եվրասիական տարածքում անձնակենտրոն իշխանության թրենդի նոր դրսևորմանը, որի քաղաքական ամրագրումը տեղի ունեցավ երեկ` Ռուսաստանի նախագահական ընտրությունների ժամանակ:

Սերժ Սարգսյանի լակոնիկ հարցազրույցի մյուս ուշագրավ հատվածը վերաբերում է իր կառավարման նոր շրջանի առաքելությանը: «Բայց եթե ի վերջո որոշենք, որ առաջադրվելու է իմ թեկնածությունը, ապա դա կլինի իմ կողմից մեկ հավելումով՝ առ այն, որ սահմանադրական լիազորությունների ամբողջական իրականացմանը զուգահեռ ավելի շատ ժամանակ եմ հատկացնելու երիտասարդ քաղաքական լիդերներին մեր երկրի անցած տարիների երևացող ու չերևացող ողջ փորձը փոխանցելու գործին։ Սա մի խնդիր է, որն այսօր չափազանց կարևոր է»։

Սերժ Սարգսյանը, թերևս, քաղաքական աքսիոմատիկ ճշմարտություն է բացահայտում` ակնարկելով, որ ապրիլին գործընթացը ոչ թե ավարտվում, այլ նոր միայն մեկնարկում է: Գործող նախագահն իր հայացքն արդեն ուղղում է 2022-ին` հասկացնելով, որ միայն խորհրդարանական հաջորդ ընտրություններով է տրամաբանական հանգրվանի հասնելու համակարգային տրանսֆորմացիայի բազմաշերտ գործընթացը, որի մեկնարկը, ըստ էության, տրվել է 2014-ին: Այս համատեքստում է Սերժ Սարգսյանը հիշատակում երիտասարդ լիդերներին` ակնարկելով առաջիկայում սպասվող համակարգային մասշտաբային ֆիլտրումների անխուսափելիությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում