Monday, 13 05 2024
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին
20:10
Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցում
Վայոց ձորում վայրի կենդանիների պատճառով գյուղերին հասցված վնասը մեղմելու նպատակով ծրագիր կիրականցվի
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Լիսկայից կբռնագանձվի Երևանում 5 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատունը, 3 ավտոմեքենա և 9 մլրդ դրամ
Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը
Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը
Ասում են՝ Ոսկեպարով Արցախ են գնալու․ խիստ դատարկ և առավելապաշտական բովանդակություն
18:50
ԵՄ-ում հայտարարել են մասնակիորեն ռազմական տնտեսության անցնելու մասին՝ Ուկրաինային աջակցելու համար
Սա հիբրիդ զանգված է միջնադարյան կղերականության և սովետառուսական քաղքենիության
18:30
Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում
Ռևանշ է․ նպատակը ՀՀ-ն ամբողջությամբ ռուսական իմպերիային ենթարկեցնելն է
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով
ԵԱՀԿ նախագահողը Արցախի հարցը չի համարում փակված
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը
17:48
Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել
Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին
17:44
Հանդիպել են Թուրքիայի նախագահն ու Հունաստանի վարչապետը
Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից
Իվանիշվիլիի համալսարանի ուսանողները միացել են բողոքի ցույցերին
17:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
17:30
Բլինքենն ու Իսրայելի ՊՆ նախարարը քննարկել են իրավիճակը Ռաֆահում
Գազայում զոհերի թիվը հատել է 35.000-ը

Ինչպես է Սերժ Սարգսյանի շտաբի անդամը քաղաքական ապաստան խնդրում Եվրոպայից, և որքան է բարդացել ապաստանի գործընթացը

Եվրամիության հետ կնքված համաձայնագրից հետո էականորեն բարդացել է Հայաստանի քաղաքացիներին Եվրոպական երկրներում ապաստան տրամադրելու հարցը, որը մինչ համաձայնագիրն էլ շատ էր բարդացել։ Առողջական, անարդարության հետ բախվելու հետևանքով տուժելու և ոչ մի նման փաստարկ չի ընդունվում եվրոպական երկրների կողմից։ Պատճառները շատ են։ Նախ, որ հայաստանյան պաշտոնյաները, կառավարության անդամները դրսում պաշտոնական հանդիպումների ժամանակ շատ գրավիչ են ներկայացնում Հայաստանը, նշում են, որ ոչ մի խնդիր չկա մեր երկրում։ Բացի այդ, ապաստանի դիմումների մերժման պատճառներից մեկն էլ այն է, որ նախկինում Հայաստանից շատ էին դիմում կեղծ փաստաթղթերի հիման վրա։ Իսկ հիմա եվրոպական երկրների համապատասխան կառույցները շատ լավ գիտեն, թե հայերը ինչ խորամակությունների են դիմում։ «Այստեղ մարդու խոսքին չեն հավատում։ Մի ժամանակ Հայաստանից տղամարդը, եթե ուզենար հղիության վերաբերյալ թուղթ կբերեր ու այդ թուղթը կանցներ, իսկ հիմա ստեղ լավ են հասկացել, որ հայերը Հայաստանից ինչ կարգի թուղթ ուզենան կբերեն, դրա համար էլ չեն հավատում։ Մեր խոսքին չեն հավատում, իրենք թղթի կտորներին են հավատում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Բելգիայում գտնվող հայերից մեկը՝ Վահագն Մուրադյանը (իր ցանկությամբ անունը փոխված է)։

Մեր զրուցակիցը 9 տարի առաջ, իր ձևակերպմամբ, փախել է Հայաստանից։ Հայաստանում կառավարության անդամներից մեկի հետ բիզնեսներ է ունեցել, սակայն ինչ-ինչ խնդիրներ են առաջացել, որից հետո բիզնեսները խլել են Վահագնի ձեռքից, զրկել նրան ամեն ինչից։ Բանը հասել է անգամ կյանքին հասցվող սպառնալիների։ Նույնիսկ երկու անգամ նրա նկատմամբ հարձակման փորձ է կատարվել, ինչի հետևանքով մեր զրուցակիցը հայտնվել է հիվանդանոցում։ Ապաքինվելուց հետո պարզապես փախել է Հայաստանից Բելգիա և դիմել ապաստան ստանալու համար, սակայն առ այսօր չի կարողանում լուծել Բելգիայում իր կարգավիճակի հարցը։ «Ես եկա այստեղ, ներկայացրեցի բժշկի տեղեկանք, որ էդ դեպքերից հետո ես հիվանդանոցում եմ եղել, ներկայացրել եմ տեղեկանք, որ իմ ունեցվածքը այրել են, էդ մարդկանց մասին ինֆորմացիաներ եմ ներկայացրել, բայց ինձ չհավատացին։ Ստեղ իմ խոսքին չհավատացին, հավատում են թղթերին։ Իսկ ես չեմ կարող դիմել ինձ սպառնացող մարդկանց և ասել՝ գիտեք, մի թուղթ տվեք, որ դուք ինձ սպառնացել եք, այրել եք իմ ունեցվածքը, որ դրա հիման վրա Բելգիայում ինձ հավատան»,- նշեց Վահագնը՝ հավելելով, որ 9 տարի է չի կարողանում ապրելու իրավունք ստանալ և առ այսօր Բելգիայում անօրինական կարգավիճակում է գտնվում։ «9 տարի է ինչ միջոցներով դիմում եմ, չի ստացվում։ Էս երկիրը ինձ ինվալիդ է ճանաչել, ընդունում է իմ առողջական խնդիրները, բայց ապրելու իրավունք չի տալիս։

Հիմա ես անօրինական եմ այստեղ ապրում»,- ասաց մեր զրուցակիցը։

Մուրադյանի խոսքերով՝ վերջին շրջանում հայերը շատ չեն դիմում Բելգիայում ապաստան ստանալու համար, քանի որ մերժում ստանալու դեպքում անօրինական կարգավիճակով աշխատանք «սև շուկայում» գտնելը շատ դժվար է։ «Այս երկրում, որ օրը մերժումը ստանում ես, այդ օրվանից պետությունը քեզ դադարում է օգնություն տրամադրել։ Իսկ կողքի երկրներում մինչև երկրից դուրս չհանի անձին, նրան շարունակում է ֆինանսապես օգնել, բժշկական օգնություն տրամադրել։ Եվ հետո այնտեղ ավելի հեշտ է աշխատանք գտնելը»,- նշեց մեր զրուցակիցը։

Տարիներ առաջ Բելգիայում քաղաքական ապաստան ստացած Գրիշա Վիրաբյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով խնդրին, նշեց, որ միշտ էլ դժվար է եղել ապաստանի խնդիրը։ «Մեր երկրի իշխանությունները վերջին 15-20 տարվա մեջ մշտապես կեղծել են ընտրությունները, կատարվել է Հոկտեմբերի 27, Մարտի 1, ապրիլի 12։ Եվրոպական բոլոր երկրները, ԵՄ-ն, Ռուսաստանը, ԱՄՆ-ը միշտ խրախուսել են այս իշխանություններին, թույլ չեն տվել, որ ժողովրդի ձայնը տեղ հասնի, չեն պաշտպանել ժողովրդի պայքարը։ Դա էլ նպաստել է, որ մարդիկ մասսայաբար Հայաստանից հեռանալու ցանկություն ունենան և եվրոպական երկրներից ապաստան ստանան»,- նշեց Վիրաբյանը։

Մեր զրուցակիցը նշեց, որ Հայաստանից հեռացողները վերջին շրջանում հիմնականում դիմում են քաղաքական դրդապատճառներով, քանի որ շատ է բարդացել առողջության հիմքով ապաստան ստանալու հնարավորությունը։ Հիմա մարդը դիմում է եվրոպական երկրներ՝ ներկայացնելով, որ ինքը իր երկրում հալածված է, իր իրավունքները դատարանները չեն պաշտպանում, իշխանություններն անարձագանք են թողնում իրենց դիմում-նամակները։ «Ուրիշ ինչ էլ ասեն, մերժվելու են։ Դրա համար հիմնականում քաղաքական դրդապատճառն են նշում։ Ես մարդ գիտեմ, որ հիմա ապաստան է խնդրում, ով նախկինում աշխատել է Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբում, բայց հիմա իրեն լուրջ ընդդիմադիրի տեսք է հաղորդել և փորձում է այդ հայացքների միջոցով ապաստան ստանալ»,- ասաց Վիրաբյանը՝ հավելելով, որ մեկ է, հայերի համար ապաստան ստանալու միակ հուսալի երկիրը մնացել է Բելգիան, քանի որ եվրոպական երկրների մեջ ամենամարդասերն է։

Վիրաբյանի խոսքերով՝ Եվրոպայում շատ են նաև այն քաղաքացիները, ովքեր ապաստան ստանալու հույսով գնացել են, բայց մերժվել են ու հայտնվել են ծանր կացության մեջ։ Նրանք փորձում են այդ երկրներում Հայաստանի դեսպանությունների միջոցով, հայաստանյան պաշտոնյաների՝ այդ երկրներ ժամանելու պարագայում որոշակի երաշխիքներ ստանալ, որ իրենք վերադառնալու դեպքում խնդիրներ չեն ունենա, սակայն ապարդյուն։ Այդ քաղաքացիներին մեծամասամբ խոչընդոտում են հենց դեսպանատան աշխատակիցները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում