Friday, 26 04 2024
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հայաստանի ամբողջական մեկուսացումը հղի է շատ լուրջ ու բացասական գործընթացներով. Արսեն Խառատյան

Վրաստանի «Ալիք մեդիա» հայալեզու հարթակի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանի կարծիքով՝ ակնհայտ է դառնում, որ գոնե տեսանելի ապագայում Հայաստանը տարածաշրջանային մեծ ծրագրերում ներգրավվելու հնարավորություն չի ունենալու։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեր զրուցակիցն անդրադարձել է օրերս Բաքվում տեղի ունեցած Իրանի, Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը, որի ընթացքում քննարկվել է Հարավ-Արևմուտք տրանսպորտային միջանցքի հարցը։

Խառատյանն ընդգծում է՝ պետք է ուշադրություն դարձնել ոչ միայն այս քառակողմ հանդիպմանը, այլ ենթադրել նաև, որ կան որոշակի համաձայնություններ եվրոպացիների հետ. «Իրանական ապրանքատեսակները կգնան դեպի Արևմուտք և հակառակը։ Վստահ չեմ, որ այս պահին մենք շատ բան անելու հնարավորություն ունենք։ Տեսնում եք, թե ինչ վիճակում է գտնվում Հյուսիս-Հարավ ճանապարհը, դեռ չենք հասցրել դա ավարտին հասցնել, որ Ջավախքով Թուրքիայի հետ կոմունիկացիան կարողանանք ավելի արդյունավետ իրականացնել, ուր մնաց՝ այդպիսի մասշտաբային ծրագրերի մասնակցենք»,- ասաց Խառատյանը։

Արսեն Խառատյանն ընդգծում է՝ Հայաստանի ամբողջական մեկուսացումը հղի է շատ լուրջ ու բացասական գործընթացներով. «Սա բարի կամքի դրսևորման խնդիր չէ։ Ե՛վ Իրանը, և՛ Վրաստանը շահեր ունեն Հայաստանի հետ՝ եթե ոչ բարիդրացիական, ապա գոնե բալանսավորված հարաբերություններ ունենալու տեսանկյունից։ Եթե Հայաստանը մեծ շուկա չէ Իրանի նման մեծ երկրի համար, ապա տրանզիտի տեսանկյունից, այնուամենայնիվ, սա հնարավոր է։ Օրինակ՝ էներգետիկ ոլորտում է սա դրսևորվում՝ իրանական գազը դեպի Վրաստան հնարավոր վաճառքների մասով»։

Մեր զրուցակիցն անդրադարձել է նաև հայ-վրացական հարաբերություններին։ Հարցին՝ արդյոք դրանք որևէ փոփոխության կենթարկվեն ապրիլին Հայաստանի սպասվող ներքաղաքական իրադարձությունների հետ կապված, Արսեն Խառատյանն արձագանքեց. «Վստահ չեմ, կարծում եմ, որ հայաստանյան ներքաղաքական փոփոխությունները էական ազդեցություն չեն ունեցել երկկողմ հարաբերությունների վրա։ Գուցե տարածաշրջանային պատերազմի օրերին որոշակի լարվածություն է եղել։ Ես շատ վստահ չեմ, որ Հայաստանում փոփոխություն կլինի, բայց ով էլ լինի՝ վրացիները շարունակելու են խոսակցությունը։ Ով էլ եղել է Հայաստանում իշխանության, այնուամենայնիվ, երկկողմ հարաբերությունների շարունակականությունն ապահովել է։ Նաև անձնական կապերն են շատ մեծ նշանակություն ունեցել։ Քաղաքական և պետական մակարդակներում առանձին անհատների ներքին, անձնական հարաբերությունների տիրույթը հաճախ, իհարկե, շատ դրական ազդեցություն է ունենում։ Եթե վաղը էական քաղաքական փոփոխություններ լինեն՝ հայ-վրացական տիրույթում գործող մարդիկ կշարունակեն իրենց անելիքը։ Կլինեն նրանք՝ ընդդիմությունում, իշխանությունում և թե քաղաքացիական հասարակությունում»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում