Սթիվ Ջոբսի ավագ դուստրը`Լիզա Բրենան-Ջոբսը, գիրք է գրել, որում պատմել է իր և հայտնի հոր փոխհարաբերությունների մասին:
Գիրքը լույս է տեսնելու այս տարվա սեպտեմբերի սկզբին:
Լրագրողուհին ինքը հոր հետ փոխհարաբերություններն անվանել է «բարդ», իսկ հրատարակչությունը, որտեղ գիրքը տպագրվելու է, երիտասարդ աղջկա և արտասովոր հոր հակադրությունն անվանել է «դառը» պատմություն:
Հայտնի է, որ Apple-ի հիմնադիրը բավականին երկար ժամանակ ժխտում էր, որ Լիզան իր դուստրն է:
Միայն տարիներ անց է նա խոստովանել, որ նախկին ընկերուհին՝ Քրիսան Բրեննանը իրեն դուստր է պարգևել, որից հետո Սթիվը սկսել է ապրել Լիզայի հետ և վճարել Հարվարդի համալսարանում սովորելու համար: