Ազգային Ժողովի Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին պատգամավորների առաջարկով դեղատոմսերով դեղերի դուրսգրման խնդրին անդրադարձել է Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը և ներկայացրեց որոշման հիմքերը՝ հայտարարելով, որ այն ուղղված է առաջին հերթին ի նպաստ հիվանդի:
Փոխնախարարն ասաց, որ ընթացակարգերում ներկայացված են, թե ինչպես են դեղերը բաց թողնելու, դեղատոմսերը գրվելու, և հավելեց, որ այն արտառոց չէ միջազգային պրակտիկայում, միշտ էլ բոլոր ժամանակներում տարբեր երկրներում, նաև ՀՀ-ում երբևիցե չի դադարեցվել դեղերի դեղատոմսով դուրսգրման պրակտիկան:
Ըստ Խաչատրյանի՝ արտադրողներն են որոշում՝ տվյալ դեղը դեղատոմսով պետք է դուրս գրվի, թե ոչ, ըստ իր վտանգավորության աստիճանի, փորձարկման հետ կապված և այլն: