Monday, 13 05 2024
Լիսկայից կբռնագանձվի Երևանում 5 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատունը, 3 ավտոմեքենա և 9 մլրդ դրամ
Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը
Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը
Ասում են՝ Ոսկեպարով Արցախ են գնալու․ խիստ դատարկ և առավելապաշտական բովանդակություն
18:50
ԵՄ-ում հայտարարել են մասնակիորեն ռազմական տնտեսության անցնելու մասին՝ Ուկրաինային աջակցելու համար
Սա հիբրիդ զանգված է միջնադարյան կղերականության և սովետառուսական քաղքենիության
18:30
Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում
Ռևանշ է․ նպատակը ՀՀ-ն ամբողջությամբ ռուսական իմպերիային ենթարկեցնելն է
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով
ԵԱՀԿ նախագահողը Արցախի հարցը չի համարում փակված
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը
17:48
Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել
Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին
17:44
Հանդիպել են Թուրքիայի նախագահն ու Հունաստանի վարչապետը
Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից
Իվանիշվիլիի համալսարանի ուսանողները միացել են բողոքի ցույցերին
17:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
17:30
Բլինքենն ու Իսրայելի ՊՆ նախարարը քննարկել են իրավիճակը Ռաֆահում
Գազայում զոհերի թիվը հատել է 35.000-ը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թող սրբազանն ինքը պատմի, թե ինչպես չի վերընտրվել Կանադայի թեմի առաջնորդ. ինչը շատ հազվադեպ երևույթ է
Բանկերի հասանելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար բանկերի օրակարգում է
Բագրատ Գալստանյանը Գրողների միությունում է
Բուժաշխատողների համար կսահմանվի պարտադիր դասընթացների ցանկ՝ կոնկրետ իրավիճակով պայմանավորված
Նախարարը ներկայացրել է անապատացման ու երաշտի կանխարգելմանն ուղղված Հայաստանի ձեռնարկած քայլերը
16:50
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 143-ի
Արգենտինան տեսնում է ՀՀ ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործում. Արգենտինայի դեսպանը՝ ՀՀ ԱԺ նախագահին
2024-ի անցած 4 ամիսների ընթացքում ՀՀ-ում ցածր գնաճային միջավայրը պահպանվել է. ԿԲ նախագահ
16:45
Ուկրաինայի ԶՈւ-ն հայտնել է Խարկովի ուղղությամբ մարտերում Ռուսաստանի հաջողությունների մասին

Դա ինձ համար կարմիր գիծ է․ Նիկոլ Փաշինյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավարը։

-Պարոն Փաշինյան, «Ելք»-ը թիրախ է ընտրել Սերժ Սարգսյանին և նրա վարչապետությունը։ Կարծում եք, որ խնդիրն անձերի՞ մեջ է, թե՞ ստեղծվել է մի համակարգ, որը ցանկացած անձի պարագայում գործելու է նույն տրամաբանությամբ։ Կարեն Կարապետյանը, կարծես, նոր անձ էր, բայց ոչինչ նրա գալով չփոխվեց։ Հիմա մեղավորը Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյա՞նն են, թե՞ համակարգը, որի պարագլուխներն են նրանք։

-Երբ մենք խոսում ենք Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետի դեմ, մենք անձի մասին չենք խոսում։ Մենք խոսում ենք ընդհանրապես որևէ մեկի երրորդ ժամկետի դեմ։ Եթե այդ անվան փոխարեն գրենք ցանկացած ուրիշ անուն, դրանից մեր վերաբերմունքը չի փոխվի։ Մենք չենք ասում՝ քանի որ Սերժ Սարգսյանն է, մենք դրան դեմ ենք, բայց եթե լիներ Պողոս Պողոսյանը, մենք կողմ կլինեինք։ Սրանով անձնիշխանության համակարգ է ձևավորվում, որը հենված է կոռուպցիայի վրա։ Իմ կարծիքով, այո, ՀՀԿ-ն դրա բազան է, և մենք խոսում ենք այն համակարգի դեմ, որի գլխին կանգնած է ՀՀԿ-ն՝ ի դեմս Սերժ Սարգսյանի։ ՀՀԿ-ում որևէ այլ գործող անձ գոյություն չունի՝ սկսած Կարեն Կարապետյանից, Վիգեն Սարգսյանից, վերջացրած Վահրամ Բաղդասարյանով։ Սա է այդ համակարգի էությանը, սա տոտալիտար համակարգ է, տոտալիտար կուսակցություն է, որն իր տոտալիտար կառավարումը փորձում է ամբողջացնել Հայաստանում։

-Եթե Ձեզ հաջողվի Սերժ Սարգսյանին ՀՀԿ թեկնածուների շարքից դուրս դնել, ձեր խնդիրը դուք լուծվա՞ծ կհամարեք։

-Մենք համոզված ենք, որ ՀՀԿ-ի այլ թեկնածու գոյություն չունի և չի կարող գոյություն ունենալ։ Եթե հաջողվում է այնպես անել, որ Սերժ Սարգսյանը չլինի թեկնածու, իսկ դա հնարավոր է միայն ժողովրդի ճնշման ներքո, նշանակում է՝ Հանրապետականը չունի վարչապետի թեկնածու։

-Բայց Դուք շատ լավ հասկանում եք, որ Սերժ Սարգսյանը մնում է իշխանության, որպեսզի Ձեր նկարագրած ստվերային, կոռումպացված, օլիգարխիկ համակարգը շարունակի իր գոյությունը, որովհետև որևէ մեկը չի ուզում ոչ իր շահույթը զիջել, ոչ իր եկամուտները։ Օլիգարխները չեն ուզում իրենց դիրքերը որևէ ձևով կիսել ժողովրդի հետ կամ ընդհանրապես չունենալ, հետևաբար, կարծում եք, որ Սերժ Սարգսյանի թեկնածության բացառման դեպքում օլիգարխիան ու պետական իշխանությունը, որն այդ օլիգարխիայի սպասարկողն է, չի՞ առաջադրի նոր թեկնածու և չի՞ գործի այնպես, ինչպես գործեց 10 տարի առաջ, երբ Դուք հրապարակում պայքարում էինք սահմանադրական կարգը վերականգնելու կարգախոսով։

-Սերժ Սարգսյանը վարչապետի թեկնածու չի լինի միայն մի պարագայում, եթե ժողովրդի ռեալ ճնշում կա։ Եթե այդ աստիճանի ճնշում կա ժողովրդի կողմից, որ Սերժ Սարգսյանը չի կարող լինել թեկնածու, նշանակում է՝ քաղաքացին թոթափել է ընտրակաշառքային լուծը և իր ձեռքն է վերցրել պրոցեսների հետագա կառավարումը՝ սրանից բխող բոլոր հետևանքներով։ Ես չեմ ասում, որ այս իրավիճակը երաշխավորված է, որ այսպես էլ կլինի։ Մենք ասում ենք, որ ժողովուրդն ունի շանս իր կամքը այս իրավիճակի վերաբերյալ ցույց տալու։

-Դուք նույնը ասում էիք նախորդ տարի այս օրերին, ապրիլի 2-ից առաջ։ Ասում էիք՝ ձեր քվեն տվեք մեզ, սա ձեր շանսն է, որ մենք կարողանանք ձեր վիճակը փոխենք։ Ի՞նչ է փոխվել այս մեկ տարում, ինչու եք կարծում, որ 10 հազար դրամներ վերցրած ժողովուրդը հիմա մի այնպիսի իրավիճակ է հասել, որ պետք է անսա ձեր կոչին, լցնի հրապարակները և թույլ չտա, որ Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ։

-Ապրիլի 2-ից այս կողմ ոչ մի բան չի փոխվել, որովհետև այն ժամանակ էլ մենք նույնն էինք ասում։ Մենք ասում էինք, որ ձեր տված ամեն քվեն կպահենք ու պահեցինք։ Հիմա ոչ մի բան չի փոխվել, պարզապես մենք ուրիշ բան ենք ասում, ասում ենք՝ լավ, ՀՀ քաղաքացիների շատ զգալի մասը վերցրել է ընտրակաշառք։ Մենք այդ քաղաքացուն հավերժական թողնում ենք ընտրակաշառքի լծի տա՞կ, թե՞ մենք նրան շանս ենք տալիս, որ նա դուրս գա այդ լծից։ Ֆորմալ առիթը այս քաղաքական պրոցեսն է, գումարած այն, որ Սերժ Սարգսյանը խաբում է նրանց։ Դուք հարցնում եք՝ ինչու եք համոզված, որ այդպես կլինի։ Ես համոզված չեմ, ես համոզված եմ մի բանում, որ որպես քաղաքական գործիչ, որը նաև այդ պարտավորությունն ստանձնել է, որ պետք է այդ շանսը տալ ժողովրդին։ Ժողովուրդը թող ինքը որոշի։

-Վերջին ընդդիմադիր փորձերը՝ 2008-ին, 2013-ին, շատ վատ վերջաբան են ունեցել և հիասթափության մեծ ալիք են առաջացրել, որը արտագաղթի ծավալներ է ավելացրել։ Շատ պատասխանատու գործի տակ եք մտնում։

-Շատ ճիշտ եք ասում, բայց հիմա այս քաղաքական պրոցեսների բերումով, որը Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետին է տանում, առանց ժողովրդի դիմադրության, անխուսափելիորեն այդ հիասթափությունը արդեն իսկ բերելու է։ Այսինքն՝ եթե, ենթադրենք, մենք ձեր ասած գործոնների հաշվառումով ոչինչ չանենք, պրոցեսն իր հունով գնալու դեպքում բերելու է նույն այդ հիասթափությանը։ Այսինքն՝ մեր կողմից որևէ գործողություն ձեռնարկելը ոչ թե մեծացնում է հուսահատության հնարավորությունը, այլ մեծացնում է չհուսահատվելու հնարավորությունը, որովհետև հուսահատությունն արդեն երաշխավորված է։ Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետը երաշխավորված հուսահատություն է։ Ես ուրիշ բան ասեմ՝ 2017 թվականի ընտրությունները ցույց տվեցին, որ մարդիկ այնքան են հուսահատված, որ, կարծես, ավելի շատ հուսահատվել հնարավոր չէ։ Ուրեմն այս իրավիճակում պետք է առաջարկ անել ժողովրդին, նրանք պետք է շանս ունենան։ Եթե մարդն իր կյանքում մի անգամ ընտրակաշառք է վերցրել, ուրեմն վե՞րջ, նա զրկվեց իր բոլոր քաղաքացիական իրավունքների՞ց։

-Էդուարդ Շարմազանովն ասում է՝ ձեր ի՞նչ գործն է, ապրիլի 2-ին ժողովուրդն իր քվեն տվել է ՀՀԿ-ին, մենք պիտի որոշենք, թե ով պիտի լինի վարչապետը։

-Մենք էլ Էդուարդ Շարմազանովի այդ հայտարարությունը վերահասցեագրում ենք ժողովրդին՝ դրա կողքը դնելով Սերժ Սարգսյանի՝ 2014-ի հայտարարությունը, դրա կողքին դնելով, որ ընտրակաշառքային ընտրությունները ոնց բերեցին ժողովրդի քթից, թանկացումներով, և մենք ասում ենք, որ ընտրակաշառքը որևէ մեկի համար ցմահ բանտարկություն չի նշանակում։ Մենք պետք է շանսը տանք ժողովրդին, որ նրանք ցույց տան իրենց վերաբերմունքը։ Պատասխանատվությունն այդտեղ է առաջանում. երբ ժողովուրդն իր կամքը ցույց տվեց, հնարավո՞ր է, որ նորից հիասթափվի։ Ես ինքս ինձ համարում եմ այդ իրավիճակի երաշխավորը, որ եթե ժողովուրդն իր կամքն արտահայտեց, այդ կամքը դառնալու է իրականություն, կամ էլ ամբողջ պատասխանատվությունն ինձ վրա է։ Եթե ժողովուրդը չարտահայտեց իր կամքը, այդտեղ էլ ինձնից կախված մաքսիմալը պետք է անեմ, որ այդ մթնոլորտը, այդ լավատեսությունը ստեղծեմ։ Մենք պետք է դա անենք։ Եթե ժողովուրդն իր կամքը չարտահայտեց, առանց ժողովրդի կամարտահայտման իշխանափոխություն հնարավոր չէ՝ ո՛չ ընտրություններով, ո՛չ ընտրություններից դուրս։

Այո, և 2008-ին և 2013-ին ընդդիմությունը պարտություն է կրել, բայց նաև ճանապարհ է անցել, և այդ ճանապարհից դասեր կան քաղված։ Ի սկզբանե դեկլարացված և բարձրաձայնված կանոններով ոչ բռնի քաղաքական պայքարը։ Ուժի կիրառման գործողության անցնելուց առաջ իշխանությունը որոշակի ֆոն է ստեղծում դրա համար։ Այսինքն՝ հնարավոր չէ գալ և ուղղակի կրակել, դա կլինի ահաբեկչական գործողություն։ Հիմա էլ կարող են մտնել ու բոլորիս կրակել, բայց մենք այդ սցենարը չենք քննարկում։

-2008-ին Լևոն Տեր-Պետրոսյանն ասում էր՝ իշխանությունը խելագար չէ, որ կրակի։ Ձեր ձեռքերն այն ժամանակ էլ մերկ էին, դուք քնած էիք վրաններում, երբ մտան ու սկսեցին ծեծել։

-Այո, բայց այն ժամանակ մեր կանխատեսման մեջ չկար այդպիսի սցենար, մենք մեր համախոհներին չէինք պատրաստել այդ իրավիճակին։ Իրավիճակը վերահսկողությունից դուրս եկավ, որովհետև նախապես մարդկանց չէինք պատրաստել։ Այն ժամանակ, այո, Տեր-Պետրոսյանն ասում էր, որ իշխանությունը չի գնա նման քայլի։ Մեր քննարկումներում այդ սցենարը չկար՝ բա որ գնա։ Հիմա կա այդ սցենարը և դրա պատասխանը մեր ձեռքերն են։ Մեր պայմանը և խնդրանքը մեր շարժման պոտենցիալ մասնակիցներին, որ եթե ձեր մի այտին ապտակեն, դեմ տվեք մյուսը։ Մենք ոչ թե պետք է բռնությանը բռնությամբ պատասխանենք, այլ մեր կեցվածքով հակադրվենք բռնության նպատակին։ Բռնություն գործադրում են, որովհետև, օրինակ, մենք հրապարակից թողնենք հեռանանք։ Մենք պետք է ոչ թե պայքարենք բռնությամբ, այլ պարզապես պետք է չշարժվենք մեր տեղից։ Ենթադրենք, մենք նստած ենք, ու մեզ գալիս խփում են, որ հեռանանք։ Մենք ոչ թե պետք է բռնենք մեզ հարվածող ոստիկանին, այլ պետք է բռնենք իրար, որ չկարողանան մեզ տանել։ Իմ կարծիքով՝ իշխանությունը հաղթում է այն պահին, երբ նրան հաջողվում է շարքային ոստիկանի և ցուցարարի միջև թշնամանք ստեղծել։

-«Սասնա ծռերի» գործողության օրերին Խորենացի փողոցում Ձեզ չթողեցին շարունակել պայքարը։ Այն մարդիկ, ովքեր Ձեզ Խորենացի փողոցից տուն ուղարկողների մեջ էին, հիմա հրապարակում են և Ձեզ հետ շարժում սկսելու ցանկություն են հայտնում։ Դուք խոսում եք բռնության մասին, բայց շաբաթ օրը մի հանրահավաքի մասնակցեցիք, որտեղ տարրեր կային բռնության և դուք էլ հաստատեցիք դա։

-Մենք հարգանքով ենք վերաբերվում բոլորին։ Ես ուզում եմ շատ պարզ ասել, որ մեր գործընկերներին, ում հետ շփվել ենք ոչ պաշտոնապես, մեր բոլոր մտահոգությունները փոխանցել ենք։ Կարող եմ շատ հստակ ասել, որ դա ինձ համար կարմիր գիծ է։ Բայց, մյուս կողմից, թող որևէ մեկը չմտածի, որ այսպես նրբիկ քաղաքական պայքարի մասին եմ խոսում, բացարձակապես։ Պետք է լինի քաղաքացիական անհնազանդության բոլոր կոշտ, բայց ցիվիլ մեթոդները, որոնք հիմնված չեն բռնության վրա, որոնք իրենց բնույթով հակաբռնի գործողություններ են։ Այդ բոլորը մեր գործիքակազմում պետք է լինեն։ Սա սկզբունքային հարց է։ Սա ոչ միայն այսօրվա մասին է, այլև ապագայի, մեր տեսլականի կարևորագույն բաղադրիչն է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում