Ռիալիթի շոուի աստղը հերթական անգամ իր մասին հիշեցրել է ոճային ֆոտոսեսիայով: Քիմ Քարդաշյանը, հայտնվելով ELLE ամսագրի շապիկին, շոկային բացահայտումներ է կատարել իր անձնական կյանքի մասին:
Գաղտնիք չէ, որ Քիմ Քարդաշյանը միշտ ցանկացել է ունենալ մեծ ընտանիք, սակայն երկրորդ ծննդաբերությունից հետո բժիշկներն արգելել են նրան կրկին ռիսկի դիմել և վտանգել կյանքը:
Հարցազրույցի ժամանակ աստղը պատմել է, որ ծննդաբերության ժամանակ այնպիսի խնդիր է առաջացել, որից, շատ հաճախ, կանայք մահանում են: Իրեն հրաշքով է հաջողվել փրկվել: Այդ պատճառով ևս մեկ երեխա ունենալու համար աստղը ստիպված է եղել փոխնակ մայր գտնել:
Ինչ վերաբերում է ամուսնու հետ փոխհարաբերություններին, Քիմը նշել է, որ իրենք հրաշալի լրացնում են միմյանց: