Monday, 13 05 2024
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցում
Վայոց ձորում վայրի կենդանիների պատճառով գյուղերին հասցված վնասը մեղմելու նպատակով ծրագիր կիրականցվի
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Լիսկայից կբռնագանձվի Երևանում 5 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատունը, 3 ավտոմեքենա և 9 մլրդ դրամ
Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը
Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը
Ասում են՝ Ոսկեպարով Արցախ են գնալու․ խիստ դատարկ և առավելապաշտական բովանդակություն
18:50
ԵՄ-ում հայտարարել են մասնակիորեն ռազմական տնտեսության անցնելու մասին՝ Ուկրաինային աջակցելու համար
Սա հիբրիդ զանգված է միջնադարյան կղերականության և սովետառուսական քաղքենիության
18:30
Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում
Ռևանշ է․ նպատակը ՀՀ-ն ամբողջությամբ ռուսական իմպերիային ենթարկեցնելն է
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով
ԵԱՀԿ նախագահողը Արցախի հարցը չի համարում փակված
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը
17:48
Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել
Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին
17:44
Հանդիպել են Թուրքիայի նախագահն ու Հունաստանի վարչապետը
Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից
Իվանիշվիլիի համալսարանի ուսանողները միացել են բողոքի ցույցերին
17:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
17:30
Բլինքենն ու Իսրայելի ՊՆ նախարարը քննարկել են իրավիճակը Ռաֆահում
Գազայում զոհերի թիվը հատել է 35.000-ը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թող սրբազանն ինքը պատմի, թե ինչպես չի վերընտրվել Կանադայի թեմի առաջնորդ. ինչը շատ հազվադեպ երևույթ է
Բանկերի հասանելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար բանկերի օրակարգում է
Բագրատ Գալստանյանը Գրողների միությունում է
Բուժաշխատողների համար կսահմանվի պարտադիր դասընթացների ցանկ՝ կոնկրետ իրավիճակով պայմանավորված
Նախարարը ներկայացրել է անապատացման ու երաշտի կանխարգելմանն ուղղված Հայաստանի ձեռնարկած քայլերը

Սերժ Սարգսյանի վերջին կետը. նրա լռության պատճառը

Ռուսական պատվիրակությունը հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը Ցյուրիխում էր և այդպիսով իր անուղղակի գնահատականը տվել է գործընթացին, հայ-թուրքական արձանագրությունների չեղարկման Սերժ Սարգսյանի որոշման վերաբերյալ ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովան՝ նշելով, որ ՌԴ-ն կարևոր է համարում հարաբերությունների կարգավորումը՝ ի շահ երկու երկրների, և ամեն ինչ արել է այդ նպատակի համար:

Իհարկե, ենթադրվում է, որ Զախարովան նկատի ունի Հայաստանն ու Թուրքիան, բայց այդուհանդերձ հնարավոր է հարցնել, ի շահ հատկապես ո՞ր երկու երկրների, այսինքն՝ ո՞ր երկու երկրներն էին շահում հայ-թուրքական արձանագրություններից: Բանն այն է, որ հայ-թուրքական արձանագրությունների և ընդհանրապես «ֆուտբոլային գործընթացի» ամբողջ պատմությունը բավականին բազմաշերտ էր և դրանում ուղղակի, թե անուղղակի ներգրավված էին տարբեր կողմեր՝ Հայաստան, Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Շվեյցարիա, Եվրամիություն, Ադրբեջան: Ցյուրիխում, օրինակ, ոչ միայն Լավրովն էր, այլ ԱՄՆ, Ֆրանսիայի արտգործնախարարները, Եվրամիության հանձնակատար Սոլանան, որը հետո շնորհավորելիս քաշել էր Հայաստանի արտգործնախարարի այտերը, ինչը Ցյուրիխի հիշարժան դրվագներից մեկն էր:

Արձանագրությունների ստորագրմանն ու ընդհանրապես գործընթացին ներկա, մասնակից, ներգրավված բազմաթիվ այդ սուբյեկտներից յուրաքանչյուրն անկասկած ուներ իր շահը, պատկերացումը, և դրանք էլ անշուշտ, մեղմ ասած, տարբեր էին: Հետևաբար իսկապես բարդ է ասել, թե հատկապես ո՞ր երկու երկրների շահն էր ամենից շատ արտացոլում այդ գործընթացը: Հայ-թուրքական հարաբերության կարգավորումից կարող են շահել բազմաթիվ տանդեմներ՝ կախված այդ կարգավորման բովանդակությունից, պայմաններից: Ավելին՝ շատերը կարող են շահել կարգավորման տապալումից, և ըստ այդմ՝ հնարավոր է ամեն ինչ անել այն տապալելու համար:

Հավանաբար մի օր հանգամանալից մանրամասներ կհրապարակվեն այդ գործընթացից, ինչը հնարավորություն կտա հասկանալ, թե որքան էր դրանում Ռուսաստանի նախաձեռնող դերը, ինչո՞ւ Սերժ Սարգսյանը Գյուլին հրավիրեց Ռուսաստան այցի ընթացքում՝ Մոսկվայի հայ համայնքի հետ հանդիպմանը, ինչո՞ւ Գյուլը հրավերն ընդունեց միայն մի քանի ամիս անց՝ ռուս-վրացական հնգօրյա պատերազմից հետո, ինչո՞ւ Նալբանդյանը չէր ուզում ստորագրել արձանագրությունները Ցյուրիխում և դուրս չէր գալիս հյուրանոցի համարից, ինչպես հիշել էր ԱՄՆ նախկին պետքարտուղար Քլինթոնը: Ի վերջո՝ ինչո՞ւ Անկարան ստորագրեց դրանք, եթե տասը տարի անց էլ չէր վավերացնելու: Ինչուները իսկապես բավականին շատ են:

Թվում է, որ գործընթացն արդեն անցյալում է, և դրանք կարևոր կարող են լինել զուտ վիճակագրական կամ պատմագրական հետաքրքրության տեսանկյունից: Բայց թեև արձանագրությունները չեղարկվել են, այդուհանդերձ, այդ հարցերը ունեն պրակտիկ քաղաքական կարևորություն՝ հնարավորինս ամբողջական հասկանալու համար, թե ինչ իրավիճակ է արձանագրությունները չեղարկելուց հետո, և արդյո՞ք ստեղծելով այդ իրավիճակը՝ Սերժ Սարգսյանը հետաքրքրել է որևէ կենտրոնի: Թե՞ ներկայումս որևէ մեկը չունի Մերձավոր Արևելքի նոր թեժացումներից ուշադրություն շեղելու և հայ-թուրքական ուղղությամբ նայելու ժամանակ ու ցանկություն: Ուժային կենտրոնները, համենայնդեպս նրանք, որոնք Ցյուրիխում էին տասը տարի առաջ, առանձնապես աշխուժություն չցուցաբերեցին Հայաստանի քայլին արձագանքելիս: Ընդ որում՝ տպավորություն է, որ Սերժ Սարգսյանի քայլն ուշացած էր և թերևս մի քանի տարի առաջ այդօրինակ նախաձեռնությամբ հանդես գալը կարող էր ստեղծել ավելի աշխույժ իրավիճակ, քան ներկայումս:

Թեև հնարավոր է, որ ներկայիս հարաբերական անդորրը ժամանակավոր է, և եթե Սարգսյանն ապրիլին սկսում է իր իշխանության նոր «տասնամյակը», ապա Ցյուրիխի կենտրոններին ավելի շատ հետաքրքրում է ոչ թե այն, թե ինչով է նա փակում հինը, այլ այն, թե ինչով կարող է բացել նորը: Հնարավոր է, որ հենց այդ հարցն է մնացել վերջին կետը, որպեսզի Սարգսյանը որոշակիացնի իր վարչապետությունը աշխարհաքաղաքական կոնսենսուսի իմաստով: Գուցե դրա համար Սարգսյանը չի հայտարարում, թե ինչ է մտադիր անել ապրիլին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում