Sunday, 12 05 2024
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են

Տավուշցի կինը «չխայտառակվելու համար» նորածին թոռնուհուն գցել է զուգարանի հորը

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Զոյա Զաքինյանի նախագահությամբ ավարտվել է Հրածին Փ.-ի գործի դատական քննությունը:

56-ամյա Հրածինին մեղադրանք էր առաջադրվել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Դատարանը հաստատված է համարել, որ Տավուշի մարզի բնակչուհի Ռ.-ն՝ Հրածինի դուստրը, լինելով 36-38 շաբաթական հղի, 2017 թվականի սեպտեմբերի 27-ին, գիշերվա ժամը 2-ի սահմաններում իրենց տան պատշգամբում ծննդաբերել է ողջ ու կենսունակ աղջիկ երեխա:

Ծննդկանի մայրը՝ Հրածինը, ցանկանալով թաքցնել արտաամուսնական կապից դստեր՝ երեխա ունենալու փաստը, երեխային սպանելու դիտավորությամբ սեղմել է նորածնի պարանոցը՝ մեխանիկական շնչահեղձության հասցնելով՝ խեղդամահ անելով, երեխային զրկել է կյանքից:

Այնուհետև սպանված երեխային փաթաթել է պոլիէթիլենային տոպրակի մեջ, գցել է արտաքնոցի փոսը, «հողուրագով սեղմելով՝ երեխայի մարմնիկը թաքցրել է արտաթորանքի մեջ»:

Առաջադրված մեղադրանքում Հրածին Փ.-ն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե դեպքից մեկ օր առաջ դստերը տարել է հիվանդանոց՝ հղիությունն ընդհատելու համար: Բժիշկ գինեկոլոգն ասել է, որ դուստրը 4-5 ամսական հղի է, չի կարող նրա հղիությունն ընդհատել: Առաջարկել է տանել Երևան:

Այդ բժիշկը թղթի վրա գրել է երևանյան բժշկի հեռախոսահամար, անուն, ազգանուն, թուղթը տվել է իրեն:

Հաջորդ օրվա երեկոյան դուստրն ասել է, թե կողքի շրջանում ծակոցներ ունի: Ինքը դստերը ցավազրկող է տվել՝ «պարացետամոլ»:

Ժամը 23-ի սահմաններում դուստրն ասել է, թե ցանկանում է պատշգամբում պառկել: Ինքը գնացել ու պառկել է ներսի սենյակում:

Աչքը կպել է: Գիշերվա ժամը 3-ին ձայնից արթնացել, դուրս է եկել, տեսել է, որ աղջիկն արյան մեջ կորած է, կողքին էլ «մի բան կա ընկած»: Երեխան մահացած էր… Ինքը կորցրել է իրեն, չի հասկացել՝ ինչ է անում:

Աղջկա ծննդաբերության պահին ինքը ներկա չի եղել: Հետո է մոտեցել ու դստերը տեսել է ուշագնաց վիճակում: Երեխային շոշափել, տեսել է, որ սառն է: Երեխան չէր շնչում:

Դստերը ուշագնաց վիճակում տարել է հիվանդանոց: Նրան հարցրել է՝ երեխան ծնվելու ժամանակ ձայն հանե՞լ է: Դուստրը պատասխանել է՝ չէ:

Երեխան ընկած էր դստեր ծնկներից ներքև՝ «սև ռետուզի մեջ… Երեխան ծնվել ու ընկել էր դստեր ներքնաշորի ու ռետուզի մեջ… Նրա պորտալարը պոկված էր… Ինքը երեխային հենց դստեր սև ռետուզի մեջ էլ փաթաթել, դրել է տոպրակի մեջ ու գցել է զուգարանի փոսը…»:

Հրածինը նշել է, թե դստեր հղիության մասին իմացել է դեպքից երեք օր առաջ ընդամենը՝ սեպտեմբերի 24-ին: Մյուս դուստրն ասել է, թե Ռ.-ն ուզում է… մկան դեղ ուտի: Ինքը Ռ.-ին հարցրել է՝ ինչո՞ւ ես ուզում մկան դեղ ուտես, հո նեղացնող չի՞ եղել: Ռ.-ն էլ ասել է, թե փորի մեջ «բան է շարժվում»:

Հաջորդ օրը դստերը տարել է հիվանդանոց, բժիշկն ասել է, որ դուստրը մի քանի ամսվա հղիություն ունի:

Ըստ Հրածինի՝ բժիշկն այն ժամանակ ասել է՝ 3-4 ամսական հղիություն, իսկ դեպքից հետո ասել է՝ 36-37 շաբաթական:

Հրածինը նշել է, որ նորածին երեխայի մարմնի վրա վնասվածքներ չի տեսել: «Երեխայի վզից բռնել ու դրել է տոպրակի մեջ… Երեխային չի սպանել…»:

Հրածինը պնդել է, թե երեխայի վրա պորտալար չի տեսել, պորտալար տեսել է իր աղջկա վրա: Ինքը երեխայի պորտալարը չի պոկել, երեխայի ճիչ չի լսել: Աղջիկը միայնակ է ծննդաբերել…

Նախաքննական ցուցմունքում Հրածինն ասել է, թե երեխային տեսնելով դստեր ոտքերի արանքում ընկած՝ մտածել է, թե նա վիժել է… «Խիստ հուզված է եղել, երեխային դրել է ցելոֆանի մեջ, տարել-գցել է զուգարանի փոսի մեջ… Հետո էլ զուգարանի կողքից թոխան վերցրել է ու ցելոֆանը խորացրել է, որ չերևա… Եթե երեխան կենդանի լիներ, կհամարեր իր 8-րդ երեխան ու կպահեր…»:

Գործով տուժողի՝ սպանված նորածնի իրավահաջորդ է ճանաչվել նրան ծննդաբերած մայրը՝ Ռ.-ն: Նա ասել է, թե չի հիշում՝ երբ է ծննդաբերել: Մայրը եկել-տեսել է, որ ինքն արնահոսում է, երեխան էլ մահացած-ընկած է հատակին: Ինքն ուշագնաց է եղել, երբ ուշքի է եկել, տեսել է, որ երեխան մահացած է… Իր կարծիքով՝ նա մահացած է ծնվել… Դրանից հետո մայրը եղբոր հետ իրենց մեքենայով իրեն տեղափոխել է հիվանդանոց:

Ռ.-ն ասել է, թե չի հասկացել, որ… հղի է: Դեպքից երկու օր առաջ մայրը տարել է հիվանդանոց, բժիշկն ասել է, թե 4-5 ամսական հղի է… Ծննդաբերել է միայնակ, իրենց տան պատշգամբում…

Մայրը եկել, երեխային, որ ձայն չէր հանում, չէր շարժվում, վերցրել ու տարել է: Ինքը չգիտի՝ մայրը երեխային ուր է տարել… Ինքը երեխայի սեռը չգիտի, արտաքինը չի կարող նկարագրել… Ինքը գրաճանաչ չէ…

Նախաքննական ցուցմունքում Ռ.-ն հայտնել է, որ ծննդաբերության պահին մայրը կողքին է եղել, ինքը տեսել է, որ աղջիկ է ծնվել, հետո վատացել է: Երեխան պորտալարով կապված էր իրեն… Երբ ուշագնացությունից հետո ուշքի է եկել, երեխան չէր շարժվում, ձայն չէր հանում… Մայրը երեխային դրել է ցելոֆանի մեջ ու դուրս է եկել… Երեխայի լացի ձայն լսել է մոտ երկու րոպե… Ինքն ու մայրը չեն պայմանավորվել՝ ինչ անեն… Երբ մայրը երեխային ցելոֆանի մեջ է դրել, ինքը հասկացել է, որ երեխան մահացել է: Մորն ասել է՝ այնպիսի տեղ տանի, որ տնեցիները չիմանան, բայց կոնկրետ զուգարանի փոսի մեջ գցելու մասին խոսք չի ասել…

Դատարանում հրապարակվել են Ռ.-ի նախաքննական ցուցմունքները, նա ասել է, որ դրանք ճիշտ են…

Բժիշկ-գինեկոլոգ Ա. Գալստյանը հայտնել է, որ 2017թվականի սեպտեմբերի 25-ին ամբաստանյալ Հրածին Փ.-ն դստերը բերել է Բերդի բժշկական կենտրոն, մոտեցել են իրեն: Մայրն ասել է, թե դուստրը ջահել է, խաբվել է, հղիությունը երեք ամսական էլ չկա: Խնդրել է հղիությունն ընդհատել, որ խայտառակ չլինեն:

Ինքը հետազոտել ու ախտորոշել է 36-37 շաբաթական հղիություն՝ դա լիարժեք, հասունացած հղիություն է համարվում: Բացատրել է, որ այդ ժամկետում հղիությունը չի ընդհատվում:

Ինքը երևանյան բժշկի հեռախոսահամար է տվել ոչ թե հղիությունն ընդհատելու համար, այլ՝ որ գնան, Ռ.-ն Երևանում ծննդաբերի, այնտեղ որոշեն՝ երեխային կվերցնեն, թե կհրաժարվեն:

Սեպտեմբերի լույս 27 –ին, ժամը 4-5-ի սահմաններում իրեն հիվանդանոց են կանչել: Տեսել է Ռ.-ին՝ ընկերքը դեռ արգանդի խոռոչից չէր անջատվել: Կատարել է համապատասխան բուժօգնություն, դադարեցրել է արյունահոսությունը: Հարցրել է՝ որտե՞ղ է նորածինը: Աղջկա փոխարեն Հրածինն է պատասխանել՝ ասելով, թե երեխան մահացած է ծնվել իրենց տանը՝ թախտի վրա: Հերթապահ բժիշկը հայտնել է ոստիկանություն: Հոկտեմբերի 2-ին Ռ.-ն դուրս է գրվել հիվանդանոցից՝ բարելավված վիճակում…

Ռ.-ի նախորդ այցի ժամանակ, երբ հետազոտել է նրան, պտղի սրտի աշխատանքը եղել է նորմալ՝ առողջ երեխայի սրտի աշխատանք: Երեխան այնքան առողջ է եղել, որ ինքնուրույն ծնվել է…

Դատաբժշկական փորձագետ Դ. Հարությունյանը հայտնել է, որ փորձաքննության է ներկայացվել երեխայի մարմին՝ պոլիէթիլենային տոպրակի մեջ՝ առանց ընկերքի: Բավարար սնվածության ու նորմալ քաշով երեխա է եղել… Երեխայի ծնվելու պահին պորտալարը չէր կարող ինքն իրեն կտրվել: Պորտալարը կտրված չէր սուր գործիքով, այն կապված չէր, ուներ 17 սմ երկարություն, անհարթ, խորդուբորդ եզրեր… Հավանաբար՝ պորտալարը ձեռքով քաշած-պոկած էր… Երեխայի պարանոցի շրջանում առկա էին արյունազեղումներ, որոնք առաջացել էին ճնշման հետևանքով: Երեխան փաթաթված չէր «ռետուզի մեջ», մերկ էր… Լաբորատոր ստուգմամբ պարզվել է, որ երեխան ծնվել է կենդանի, ծնվելուց հետո շնչել է: Հնարավոր է, որ մահն առաջացել է մատներով երեխայի պարանոցը սեղմելու հետևանքով…

Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ երեխայի մահը վրա է հասել մեխանիկական շնչահեղձությունից, որը պայմանավորված է եղել երեխայի պարանոցի օրգանները բութ, կոշտ առարկայով սեղմելու հետևանքով… Ելնելով երեխայի չափագրական տվյալներից՝ ծննդաբերության պահին պտուղը եղել է կենսունակ…

Դատարանը հաշվի է առել, որ Հրածին Փ.-ի խնամքին է 13-ամյա կրտսեր դուստրը:

Դատարանը Հրածին Փ.-ին դատապարտել է 10 տարի ազատազրկման: Պատժի կրման սկիզբը՝ 2017 թվականի նոյեմբերի 22-ից:

Դատական ակտում նշված է. «Գործով իրեղեն ապացույց ճանաչված հողուրագը՝ «թոխան», ոչնչացնել…»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում