Օտարման ենթակա գույքի վաճառքը խթանելու և առցանց հարթակ ստեղծելու նպատակով՝ կառավարությունը փոփոխություն և լրացում կատարեց նախկինում ընդունած որոշումներից մեկում: ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը նշեց, որ նախատեսվում է ստեղծել պետական գույքի վաճառքի առցանց հարթակը, որում ներկայացված կլինի գույքի ձեռքբերման բոլոր անհրաժեշտ պայմանները:
«Արդյունքում կպարզեցվի օտարման գործընթացի վարչարարությունը, կկրճատվեն գործարքների կնքման ժամկետները, ինչպես նաև խիստ կկրճատվի կառավարության անհատական որոշումների թվաքանակը, կնվազի վերջինիս աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ծանրաբեռնվածությունը»,- ասաց Սահակյանը: