ԱԺ-ում այսօր՝ մարտի 6-ին, հրավիրվել է արտահերթ նիստ՝ կառավարության նախաձեռնությամբ:
Հանրաքվեի մասին սահմանադրական օրենքի նախագծի քննարկմանը «Ծառուկյան» խմբակցության Շաքե Իսայանը նշեց. «Հանրաքվեի դրվող հարցերի շրջանակում կարդում ենք՝ ամրագրված են ՀՀ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցեր, ինչը բազմաթիվ տարընկալումների առիթ է տվել: Ո՞րն է սույն դրույթի իրավական ամրագրման անհրաժեշտությունը»:
Պատգամավորը արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանին խնդրեց ևս մեկ անգամ փաստել, որ ՀՀ Սահմանադրության կետերը, ինչպես նաև այս դրույթը չեն տարածվում Արցախի վրա. «Եվ այս դրույթը որևէ ծուղակ իր մեջ չի պարունակում»:
Մանրամասները՝ տեսանյութում: