Թուրքական տանկերը կրակ են բացել Սիրիայի հյուսիսում գտնվող Հուջեյլար գյուղի ուղղությամբ: Զոհվել է 8, վիրավորվել՝ 12 մարդ։ Այս մասին հայտարարել է Աֆրինի քրդական պաշտպանական ուժերի ներկայացուցիչ Ռեյզան Խեդին:
«Տանկերը կրակ են բացել բնակելի տների և մարդկանց ուղղությամբ, ինչի հետևանքով մարդիկ են զոհվել»,-ասել է նա:
Թուրքիայի ԶՈւ Գլխավոր շտաբը 2018 թվականի հունվարի 20-ին հայտարարել է «Ձիթենու ճյուղ» գործողությունը սկսելու մասին: Գործողությունն ուղղված է սիրիական Աֆրինում տեղակայված քրդական զինված խմբավորումների դեմ: