Monday, 13 05 2024
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին
20:10
Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման

01/III/2008թ․-10. Արթուր Բաղդասարյանը դավաճանում է, Քոչարյանը` սպառնում

2008-ը նահանջ տարի էր. հենց ամսվա «ավելորդ» օրն էլ` փետրվարի 29-ին, տեղի ունեցավ իրադարձություն, որն, ըստ էության, ազատ արձակեց իշխանության ձեռքերը: Խոսքը` Սերժ Սարգսյանի և Արթուր Բաղդասարյանի ստորագրած հուշագրի մասին է, որը քաղաքական հարթության վրա որոշակիորեն ճեղքեց Սերժ Սարգսյանի շրջափակումը` նրա նախագահության շուրջ լեգիտիմության պատրանք ստեղծելով: Սակայն գարնան առաջին օրվան նախորդող իրադարձություններին գանք ժամանակագրորեն. փետրվարի վերջին օրերին քաղաքական հիմնական դերակատարները կատարեցին կարևոր քայլեր:

Չնայած Լևոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքներն ավելի բազմամարդ էին դարձել, սակայն հատկապես Պուտին – Քոչարյան հանդիպումից հետո առաջին նախագահն, ըստ ամենայնի, զգում էր իրավիճակի փակուղայնությունը և փետրվարի 28-ի հանրահավաքում դիմեց արևմտյան երկրներին ու կառույցներին՝ կոչ անելով ֆորմալիստական հայտարարություններով հանդես չգալ. «Արևմուտքի ձեռքում է Հայաստանի ժողովրդավարության բախտը։

Տասը օրվա ընթացքում Արևմուտքը հնարավորություն ունի Հայաստանում ունենալ կա՜մ առնվազն Լիտվայի պես օրինական, քաղաքակիրթ, ժողովրդավարական պետություն, կա՜մ Միջին Արևելքի տիպի ամենահետին պետություններից մեկը։ Սա է այլընտրանքը»։ Լևոն Տեր-Պետրոսյանի քայլն, ըստ էության, վերջնագիր էր, որով նա եվրոպական կառույցներից պահանջում էր տարբերակված դիրքորոշում ունենալ Հայաստանի քաղաքական զարգացումների շուրջ: Ընտրարշավի ընթացքում Տեր-Պետրոսյանն, ըստ էության, գործում էր, այսպես կոչված, ռուսական դաշտում` թեկուզև անուղղակիորեն և այս համատեքստում մի փոքր տարօրինակ էր, որ նա պահանջատիրոջ դիրքերից էր հանդես գալիս արևմտյան կառույցների հետ շփումներում:

Պատահական չէ, որ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի փորձագետ Ժան-Քրիստոֆ Պյոշը հայտարարեց, թե իրենք քաղաքական գնահատականներ հնչեցնելու լիազորություններ չունեն։ Հետագա ամիսներին Տեր-Պետրոսյանը խիստ գնահատականներ հնչեցրեց եվրոպական կառույցների հասցեին` թեև ընտրություններին և հետընտրական զարգացումներին նրանք տվել էին հիմնականում ադեկվատ գնահատականներ:

Նույնիսկ Լևոն Տեր-Պետրոսյանը չկարողացավ հաղթահարել նախորդ տարիների ընդդիմության բարդույթը: Ընդդիմադիր շարժումը կարող է վայելել միջազգային հանրության քաղաքական աջակցությունը, եթե ունի համաշխարհային զարգացման համատեքստին համահունչ օրակարգ: Այդպիսին Լևոն Տեր-Պետրոսյանը չէր ձևավորել` առնվազն արտաքին քաղաքականության մակարդակում:

Հայաստանի ընդդիմությունը և Լևոն Տեր-Պետրոսյանը եվրոպական կառույցներից հիասթափվելու նույնիսկ բարոյական իրավունք չունեին, որովհետև նրանք գոնե զբաղվում էին քաղբանտարկյալների խնդիրներով, դատապարտում էին իշխանությունների` Մոսկվայից քաջալերվող բռնությունը:

Փետրվարի վերջին օրերին Ռոբերտ Քոչարյանը հանդիպեց Պուտինին և Մոսկվայից վերադարձավ բարձր և ագրեսիվ տրամադրությամբ: Մինչ Տեր-Պետրոսյանի շրջապատի որոշ գործիչներ խոսում էին մոսկովյան վիրտուալ կապերի մասին` Ռոբերտ Քոչարյանն արդեն ուներ գործելու պուտինյան «դաբրոն» և գործի էր դրել իր արյունոտ սցենարը:

Քոչարյանը փետրվարի 29-ին ԵՊՀ-ում իրադարձություններ զարգացման չորս տարբերակ նշեց. առաջին, որ մարդիկ խոր հիասթափություն են ապրելու, երկրորդ, որ ընդդիմությունը գրոհելու է պետական հասատատությունների վրա ու հայտնվելու է օրենքից դուրս վիճակում, երրորդ, որ ընդդիմությունը պատրաստվի հաջորդ ընտրություններին, և չորրորդ, որ ընդդիմությունը շնորհավորի Սերժ Սարգսյանին, ու Տեր-Պետրոսյանը գնա հերթական գիտական աշխատանքը գրելու։ Քոչարյանի վճռականության համատեքստում նույնիսկ օրինաչափ էր, որ փետրվարի 29-ին` մինչ այդ տոտալ ընտրակեղծիքներից խոսող Արթուր Բաղդասարյանը շամպայնի բաժակ բարձրացրեց Սերժ Սարգսյանի հետ և ստացավ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը:

«Ես այս անունը (Արթուր Բաղդասարյան) այլեւս չեմ արտասանելու, նրա հետ կապված ոչինչ չեմ մեկնաբանելու: Պարզապես մարդ էր, որը դավաճանեց իր ազգին և կանգնեց Թոխմախի Մհերի և Նեմեց Ռուբոյի կողքին»,-ՕԵԿ նախագահի քայլն այսպես մեկնաբանեց Լևոն Տեր-Պետրոսյանը:

Առաջին նախագահի արհամարհանքը, սակայն, Արթուր Բաղդասարյանին թերևս քիչ էր հուզում, մանավանդ, որ հաջորդ առավոտվանից Տեր-Պետրոսյանն, ըստ էության, փակվեց իր առանձնատանը` առանց առաջնորդի թողնելով հասարակությանը, որին տոտալ պատերազմ էին հայտարարել պետական ռեպրեսիվ մեքենան ու նրա հետ սերտաճած կրիմինալը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում