Monday, 13 05 2024
ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանում է
Բողոքի ակցիայի 151 մասնակից բերման է ենթարկվել
Ուղիղ. ՀՀ ԱԳ նախարարների և ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարարի մամուլի ասուլիսը
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Բելգորոդում գնդակոծության զոհերի թիվը հասել է 19-ի
10:45
Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը համաձայնեցված սկզբունքների հիման վրա
10:30
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը
Ակցիայի 88 մասնակից բերման է ենթարկվել
Թբիլիսիի բողոքի ցույցերի ժամանակ Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է

Սերժ Սարգսյանը չի հավատում Սամվել Բաբայանի «արցունքներին»

Այսօր ավարտվել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի վերաքննիչ բողոքի քննությունը: Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշումը կհրապարակվի վաղը կեսօրին:

Դատելով Վերաքննիչ դատարանում Սամվել Բաբայանի և նրա ընկեր Սանասար Գաբրիելյանի վերջին խոսքից` այսպես կոչված, անդրկուլիսյան քաղաքական համաձայնություններ չեն կայացվել և «Իգլայի» գործով առաջին ատյանի դատարանի վճիռն, ըստ ամենայնի, էապես չի «խմբագրվելու»:

Այսօր Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարարը նորից հայտարարել է, որ գործը պատվեր է, վերից վար՝ շինծու, սակայն դարձյալ խուսափել է հասցեական քաղաքական հայտարարություններից` բաց պահելով արտաիրավական պայմանավորվածությունների պատուհանը:

Սամվել Բաբայանը դատարանին հորդորել է արդար որոշում կայացնել՝ զգուշացնելով, որ երբևէ այդ մեղքը իր վրա չի վերցնելու, բողոքը տանելու է բոլոր ատյաններով: «Սա գործ չի, սա սարքած գործ ա, շինծու, էդ շինծու գործը փորձում են իրականացնել իրանց ուզած ձևի: Ես ձեզ կոչ եմ արել մինչև էս, նորից եմ կոչ անում ուշադիր լինել, ես ատյան-ատյան գնալու եմ մինչև վերջ: Ես մեղքը իմ վրա ես չեմ վերցնելու, էս ցիրկը բերեք թարգենք», – հայտարարել է Բաբայանը:

Վերջինիս մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանն ավելի կատեգորիկ է եղել` պնդելով, թե իրեն կալանավորել են ՕՐՕ-ի շտաբ բացելու համար:

Այն, որ հայկական արդարադատության միակ շարժառիթն իրավականը չէ` ակնհայտ է վաղուց: «Իգլայի» գործում, մյուս աղմկահարույց դատավարությունների օրինակով, մեղմ ասած, դժվար է տարանջատել իրավական և քաղաքական բաղադրիչները` հատկապես, որ Բաբայանի և մյուսների ձերբակալությունները տեղի ունեցան ՕՐՕ-ին չեզոքացնելու համատեքստում:

Մյուս կողմից` Բաբայանի հետպատերազմյան շրջանի գործունեությունը մշտապես եղել է օրնականության և կրիմինալի սահմանագծին. իշխանությունները նրան կարող էին «փակել», ըստ էության, ցանկացած պահի` ընդ որում, Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածով:

Բաբայանի պատմությունն ունի այլ ուշագրավ բաղադրիչ ևս: Դա իշխանության տարբեր սեգմենտների վերաբերմունքն է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատարի անազատությանը. համակարգը դժվար է համակերպվում այն մտքի հետ, որ կարող է «զոհաբերվել» յուրային: Սա բխում է համակարգային ինքնապաշտպանության բնազդից: Սակայն այս անգամ համակարգային «խնդրագրերը» բախվում են Սերժ Սարգսյանի դիմադրությանն, ով ակնհայտորեն ուզում է հասկացնել, որ երկրում խաղի կանոններ են փոխվել: Եթե նույնիսկ հայտնի չէ նոր կանոնների բովանդակությունը, անորոշությունն ու Բաբայանի ճակատագրին արժանանալու ռիսկերը, ավելի հնազանդ ու վերահսկելի են դարձնում համակարգային տարբեր սեգմենտների վարքագիծը:

Թերևս Սերժ Սարգսյանն այս պահին հնարավոր չի համարում համակարգի կոնսոլիդացիան ռացիոնալ հենքով` այն «ցեմենտելով» վախի և անորոշության գործոններով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում