Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Երբ ես զգամ՝ Սերժ Սարգսյանի վարչապետ չլինելով երկրում իրավիճակը կփոխվի, պայքար կսկսեմ. Ռազմիկ Պետրոսյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի անդամ Ռազմիկ Պետրոսյանը։

-Պարոն Պետրոսյան, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ չի պատրաստվում ձեռքերը ծալած նստել և հետևել՝ ինչպես է Սերժ Սարգսյանը հերթական անգամ վերարտադրվում։ Նաև նշել է, որ գործողությունների նախնական պլանը քննարկել է իր ընտանիքի հետ ,և իրեն պատրաստ են կրկին «գործուղել» Ազատության հրապարակ։ Դուք այդ օրակարգով համագործակցության հնարավորություններ տեսնո՞ւմ եք։

-Ընթացքը ցույց կտա։ Ես չգիտեմ, թե նրանք ինչ խնդիր են դնում։ Մենք հիմա պետք է ավելի հետևողական լինենք, հասկանանք՝ ինչ գործողություններ են ծրագրում, վերջնական նպատակը որն է։ Երբ հասկանանք, որ իրենց նպատակներում ու գործողություններում ազնիվ են և այդ գործողությունների արդյունքում մեր երկրի համար դրական փոփոխություններ կլինեն՝ ուրեմն մենք պայքարի մեջ են։ Այլ կարծիք լինել չի կարող։

-Այսինքն՝ չե՞ք բացառում, որ կարող է միանաք Նիկոլ Փաշինյանին, կամ հետագայում էլ գուցե «Ելք» դաշինքին ու արտախորհրդարանական մյուս ուժերին, որոնք այս օրակարգով միավորվելու պայքար սկսելու հնարավորություն են տեսնում։

-Մենք որևէ մեկին չենք միանում։ Կանգնելու ենք այն շարժման կողքին, որը մեր երկիրն այս վիճակից դուրս կբերի։ Մենք որևէ մեկին միանալու խնդիր չենք դնում։ Ես բազմիցս նշել եմ, որ ազատամարտիկները պետք է ավելի շատ հետաքրքրված ու զբաղված լինեն մեր երկրի անվտանգության, բանակաշինության հարցերով, մեր մարտական ընկերների խնդիրներով։ Լավ օրից չէ, որ քաղաքական անցուդարձի մեջ ենք, երբ երկրում ամեն ինչ նորմալ լինի՝ մենք քաղաքականության մեջ որևէ անելիք չենք ունենա։ Բայց նորից եմ կնկնում՝ հիմա էլ որևէ մեկին միանալու խնդիր չկա, մենք մեր ժողովրդի կողքին ենք, որտեղ ժողովուրդը, այնտեղ էլ՝ մենք։

-«Ազատամարտիկների դաշինքը» այժմ ներքաղաքական խնդիրներ քննարկո՞ւմ է, ապրիլյան այդ սպասվող իրադարձությունների հետ կապված, եթե ոչ այս ձևաչափով, այլ ներգրավվածություն կունենա՞ք։

-Առաջիկա չորեքշաբթի օրը նիստ կունենանք և գուցե քննարկենք նաև այդ հարցերը։ Նախորդ հանդիպման ընթացքում ավելի շատ կազմակերպչական հարցեր ենք քննարկել՝ ոչ քաղաքական բնույթի։ Մենք ընթացքում կտեսնենք՝ ինչ է հնարավոր անել։ Կառաջարկվեն ծրագրեր ու, ըստ այդմ էլ, գործընթացը պարզ կդառնա, ու կորոշվի նաև մեր մասնակցության հնարավորությունը։

-Դուք ժամանակին հայտարարել էիք, որ եթե այս համակարգն է՝ լավ կլինի, որ հենց Սերժ Սարգսյանն էլ մնա վարչապետ։ Շարունակո՞ւմ եք մնալ ձեր այդ կարծիքին, թե՞ մտածում եք, որ Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալը կարող է էլ ավելի վատթարացնել երկրի վիճակը ու լցնել ժողովրդի համբերության բաժակը։

-Եթե այդ համակարգն է՝ որևէ փոփոխություն հնարավոր չէ։ Նայեք՝ հիմա վարչապետ Կարեն Կարապետյանը ոչինչ անել չի կարողանում, առանց նախագահի իմացության, անել չի կարող։ Հենց մի բացասական բան է լինում՝ այդ մարդը ամեն ինչ բարդում է վարչապետի վրա ու ինքը դրանից անմասն է մնում։ Բայց երբ ինքը լինի՝ստիպված պետք է պատասխան տա, ուրիշների վրա բարդելու խնդիր չի լինի։ Ես միշտ ասել եմ, իմ, մնացած ազատամարտիկների պայքարն անձերի դեմ չէ։ Ասում եմ՝ մենք երկիր ենք կորցնում, սա է ամբողջ խնդիրը։ Երբ ես զգամ՝ Սերժ Սարգսյանի վարչապետ չլինելով երկրում իրավիճակը կփոխվի, պայքար կսկսեմ։ Բայց ես միամիտ չեմ, որ կարծեմ, թե երկրում ինչ-որ բան անձով է պայմանավորված ու անձերից ինչ-որ բան է կախված։ Համակարգային փոփոխություններ են անհրաժեշտ, ժողովուրդը մի անգամ պետք է հավատա իր ուժին, ոտքի կանգնի ու իշխանություն փոխի, հիմա հասարակությունը շատ ապատիկ իրավիճակում է, դա ցույց տվեցին նաև անցկացված ընտրությունները։ Եթե ժողովուրդը ոտքի կանգնի՝ արդեն իր մեջ էլ վախ կլինի, կհասկանա, որ անփոխարինելի չի։ Մենք այժմ՝ ի դեմս Հանրապետական կուսակցության, ստեղծել ենք Կոմունիստական կուսակցության նման մի բան, որի դեմ մնացածն անզոր են։ Այդ պատճառով էլ՝ ինչ ուզում անում է, ոչ մի վախ չունի, ժողովուրդն էլ զոմբիացած է։ Մեզ համար դա է ցավոտ։ Պայքարի առումով ո՛չ հոգնել ենք, ո՛չ էլ պայքարի անհրաժեշտությունն է ավարտված։ Հակառակը՝ օր-օրի մեր երկրի իրավիճակը շատ ավելի վատ է։ Այսօր հաճախ ենք լսում, որ կա պատերազմի վտանգ, մենք ավելի քան համախմբված պետք է լինենք, ժողովուրդը, որպես արժեք, պետք է միավորված լինի, ու իշխանությունն էլ հենց այդ միավորված ժողովրդի առաջ պետք է հաշվետու լինի։ Ընդդիմադիր դաշտը ևս պետք է միավորվի, այսպես պառակտված, ամեն մեկն իր խաղը տանելով, ոչ մի արդյունք չենք ունենա՝ ով էլ ուզում է լինի վարչապետ, ու ինչ օրակարգով էլ որ պայքար տարվի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում