Sunday, 12 05 2024
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞
Աշխատավարձերը վերանայելով` խրախուսում ենք բուժքույրերի նվիրված աշխատանքը․ Ավանեսյանի ուղերձը
Երևանի Մյասնիկյան պողոտայում չորս ավտոմեքենա է բախվել
Ծառը ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը
Հյուսիսափայլը ՌԴ երկնքում՝ երկրորդ գիշերն անընդմեջ
Բաբկեն Թունյանը 3 հարց է հղել շարժման առաջնորդներին
Եղանակը Հայաստանում
Շվեյցարիայի ներկայացուցիչը՝ «Եվրատեսիլ-2024»-ի հաղթող․ «Լադանիվա»-ն 8-րդն է
11:00
Պենտագոնը և SpaceX-ը սահմանափակել են «Starlink» տերմինալների օգտագործումը ռուսների կողմից

Ես ընտրված նախագահ չեմ, որպեսզի Սերժ Սարգսյանի հետ քննարկեմ ապագա նախագահի լիազորությունները․ Արմեն Սարգսյան

Ես ընտրված նախագահ չեմ, որպեսզի Սերժ Սարգսյանի հետ քննարկեմ ապագա նախագահի լիազորությունները։ Այս մասին, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է Հայաստանի հանրապետական կուսակցության Հայաստանի 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե գործող նախագահի հետ քննարկե՞լ է ապագա վարչապետի և ապագա նախագահի լիազորությունները։

Հարցին, թե վարչապետի հետ քննարկել ե՞ք ապագա նախագահի լիազորությունների հարցը՝ որտե՞ղ է սկսվում և ավարտվում նրա լիազորությունները, որտե՞ղ՝ նախագահի լիազորությունները, Արմեն Սարգսյանը պատասխանել է. «Ես չեմ հասկանում Ձեր հարցը, չեմ հասկանում, թե ո՞ւմ հետ պետք է խոսեմ, որովհետև նախ՝ ես ընտրված նախագահ չեմ՝ մեկ, երկրորդը՝ պարզ չէ, թե ով է հանրապետության հաջորդ վարչապետը։ Ինձ համար պարզ չէ, ես ընտրված նախագահ չեմ, որպեսզի քննարկեմ, երկրորդը՝ պարզ չէ, թե ով է լինելու հաջորդ վարչապետը, երրորդը՝ հանրապետության նախագահի հետ ընդհանրապես մենք իհարկե քննարկել ենք Սահմանադրությունը, օրենքները, բայց այսօր հանրապետությունում՝ Ազգային ժողովում, կառավարությունում տեղի է ունենում շատ ինտենսիվ աշխատանք, մեծ քանակությամբ օրենքներ են ընդունվում, և քանի այդ օրենքներն ընդունված չեն, քանի Ազգային ժողովը չի ընտրել վարչապետին և կառավարությանն, աբստրակտ քննարկումը՝ հիմնված լինելով եթեների վրա, կարելի է անվանել որպես ակադեմիական։

Բայց այս պահին դեռևս օրենքների ողջ փաթեթը չկա՝ չկան այն բոլոր օրենքները, որոնք կարգավորելու են բացի Սահմանադրությունից առանձին նախարարությունների, առանձին վարչությունների, պետական կառույցների, հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, Ազգային ժողովի նախագահի․․․ բոլոր օրենքները դեռ տեղում չեն, այսինքն՝ քննարկել մի բան, որը դեռևս ամբողջական չէ, կարող է քննարկվել որպես ակադեմիական»։

Ինչ վերաբերում է նրան, թե իր կարծիքով, ո՞վ կառաջադրվի վարչապետ, նախագահի թեկնածուն նշել է. «Որպես անհատ, չունեմ թեկնածու, որպես տրամաբանող մարդ, կարող եմ տրամաբանել, թե ովքեր են լավագույն թեկնածուները, սակայն զբաղվելով սպեկուլյացիայով՝ եթեներով․․․ եթեները շատ ծանր արժեք ունեն, եթեները մաթեմատիկայում կոչվում են ռեկուրսիվ ֆունկցիաներ, որոնք ունեն մի նպատակ՝ համակարգն ավելի բարդացնելու, և եթե շատ եթեներ ունեք, շատ դժվար է ճշգրիտ լուծումներ գտնել։ Այնպես որ, ես չեմ պատրաստվում զբաղվել եթեներով, մանավանդ ես ինքս դեռևս նախագահ չեմ, ուրեմն՝ եթե նախագահ դառնամ, կսկսեմ ավելի լուրջ Ձեր հարցի մասին մտածել»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում