Նախկին գլխավոր դատախազ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը կարծում է՝ այն, որ Մարտի 1-ի գործը դեռ բացահայտված չէ՝ չի նշանակում, որ ոչինչ չի արվել։
«Ասում եք, որ սա ավելի շատ քաղաքական հարց է։ Ինչ հարց ուզում է լինի, ունի ավելի շատ իրավական լուծում, և եթե որևէ մեկը, բացի զուտ էմոցիոնալ ելույթներից, ասի մի քաղաքական հանգամանք, որը խոչընդոտում է քննությանը, ես հրապարակային ներողություն կխնդրեմ, առնվազն իմ պաշտոնավարման ժամանակահատվածի համար»։
Գևորգ Կոստանյանն ընդգծեց, որ Մարտի 1-ի գործը կոծկելու քաղաքական պատվեր չկա։
Մանրամասները՝ տեսանյութում։