Կանադայի մերձափնյա տարածքում կետերին տեսնելու, զբոսնելու գնացած ֆրանսիացի զբոսաշրջիկ Էրիկ Մուելիքը մյուս ուղևորների հետ մի քանի անմոռանալի վայրկյան է ապրել: Մոտակայքում լողացող կետը, որսով տարված, բաց երախով լողացել է դեպի նավակը և լողացել է դրա տակ՝ զբոսաշրջիկների մոտ առաջացնելով միաժամանակ վախ և հիացմունք: Այս մասին հայտնում է Telegraf-ը: