Tetra Soap-ի դիզայներները ստեղծել են օճառ, որը լվացվելիս չի սայթաքի ու ընկնի ձեռքերից։ Դիզայները Մայք Մակն է, ով օճառի հիմքում ներառել է բետոնի տետրոպոդի ձևը։
Երեք հենակետերով ձևի շնորհիվ այժմ արդեն օճառ բռնելն ավելի հեշտ է, գրում է Daily Mail-ը։ Օգտագործումից հետո այն չորանում է բավականին արագ։
Օճառի քաշը կազմում է 100 գրամ, այն կարելի է ձեռք բերել ընկերության պաշտոնական կայքում։ Եզակի հայտնագործության արժեքը սկսվում է 16 ֆունտից։
Օճառի կազմի մեջ են մտնում այնպիսի բաղադրիչներ, ինչպիսիք են ձիթապղտի յուղը, կոկոսի յուղը, օրգանական ցիտրուսի, թեյի ծառի ֆլավոնոիդները։