Հայտնի մոդել, դերասանուհի Փերիս Հիլթոնը հայտնվել է Ռիհաննայի 30-ամյա հոբելյանին շատ բաց ցանց-զգեստով, որը երևակայության համար գրեթե տեղ չի թողել։ Աստղին ուղեկցել է դերասան Քրիս Զիլկան, որի հետ Հիլթոնը հանդիպում է արդեն ավելի քան 2 տարի, հայտնում է Daily Mail-ը։
Սլացիկ կառուցվածքից բացի, Հիլթոնը բաց չի թողել հնարավորությունը պարծենալու նաև իր 20 կարատանոց ադամանդով՝ 20 մլն դոլար արժողությամբ մատանիով, որը Քրիսը նրան է նվիրել նշանադրության առիթով։
Նշենք, որ Փերիսի փեսացուն միջոցառմանն է հայտնվել խիստ դասական կոստյումով և սպիտակ կեդերով և աչք չկտրել հարսնացուից։