Ճապոնիայում ստեղծել են եզակի լուսադիոդային դիսփլեյ-սպեղանի։ Այն կարելի է «կպցնել» մաշկին, ինչպես սպեղանին և դիտել ֆոտո- և վիդեոֆայլեր։ Նոր սարքի ստեղծման մասին հայտարարել են մշակողները ամենամյա AAAS Meeting Symposium 2018-ի ժամանակ։
Դիսփլեյը կցված է թափանցիկ, առաձգական հենքի վրա և ներկայացնում է իրենից 11 մմ հաստությամբ լուսադիոդների զանգված։ Մշակողները հաստատում են, որ այն կարող է ձգվել 45 տոկոսով՝ առանց գործունեության խախտման։
Հայտնագործության հեղինակները մտադիր են գործարկել նորույթի սերիական արտադրություն՝ տեխնոլոգիայի լրամշակումից հետո 3 տարիների ընթացքում։