Վրաստանի նախկին նախագահ, ներկայում Ուկրաինայի ընդդիմադիր գործիչ Միխեիլ Սահակաշվիլին Հոլիվուդում հեծանվով զբոսանք Է կատարել Հյուսիսային ծովի ափին:
Քաղաքական գործիչն անցած շաբաթ Է մեկնել Հոլանդիա, որտեղ ապրում Է նրա կինը՝ Սանդրա Ռուլովսը: Սահակաշվիլիին արդեն հանձնել են վկայական, որը նրան իրավունք Է տալիս ապրել ու աշխատել Եվրամիությունում:
«Հյուսիսային ծով: Դե, դա այն չԷ, ինչ Առողջության ուղեգիծն Օդեսայում, բայց ես այնտեղ կվերադառնամ հենց որ հեռացնենք Պորոշենկոյին և Տրուխանովին (խոսքը վերաբերում Է Օդեսայի քաղաքագլուխ Գենադի Տրուխանովին), շատ շուտով»,-գրել Է Սահակաշվիլին Facebook-ի իր Էջում: