Եգիպտոսում ոստիկանը փրկել է 5-ամյա երեխայի կյանքը, ով պատահաբար ընկել է 3-րդ հարկի պատշգամբից։ Անհավանական փրկության կադրերը հրապարակել է Tarek Ata օգտատերը Facebook-ում։
Ամեն ինչ սկսվել է նրանից, որ 3 ոստիկաններ երեխայի ճիչ են լսել։ Երեխան կախվել է բնակելի շենքի պատշգամբից՝ վախենալով, որ ցած կընկնի։
https://www.facebook.com/tarek.ata.5/videos/1769361069773552/
Մինչդեռ մյուս ոստիկանները գորգ էին պահել, նրանցից մեկը հարվածն իր վրա է վերցրել։ Կադրերում երևում է, թե ինչպես է երեխան բարձրությունից ընկնում ուղիղ ոստիկանի ձեռքերի մեջ։
Երեխան չի տուժել։ Փոքրիկ «օդաչուին» փրկած ոստիկանը գլխի աննշան վնասվածք է ստացել։