«Գրեյբար հյուրանոցը» գիրքը, որը գրել է միչիգանյան բանտի կալանավոր Քերթիս Դոկինզը, դարձել է բեսթսելլեր։ Ցմահ ազատազրկված Քերթիսի մտքով անգամ անցնել չէր կարող, որ իր ստեղծագործությանը նման հաջողություն է սպասվում, հայտնում է meduza-ն։
Ստեղծագործության համար Դոկինզը 150 հազար դոլարի չափով հոնորար է ստացել Simon & Schuster հրատարակչությունից, սակայն նա այդ գումարը ծախսել չի կարող և ամենևին ոչ այն պատճառով, որ գտնվում է ցմահ ազատազրկման մեջ։ Բանն այն է, որ համաձայն նահանգի օրենքների՝ բանտարկյալները պարտավոր են անձամբ վճարել բանտում պահման համար, այնպես որ ողջ գումարը կուղղվի դրան։
Դոկինզը դատապարտվել է անհաջող թալանի ժամանակ սպանության և պատանդներ վերցնելու համար՝ առանց համաներման դիմում ներկայացնելու իրավունքի։