Sunday, 12 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Լիբանանի նախագահի այցը Հայաստան նոր էջ կբացի երկու երկրների հարաբերություններում. Հակոբ Բագրատունի

Լիբանանի նախագահի այցը Հայաստան նոր էջ կբացի երկու երկրների հարաբերություններում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Լիբանանի խորհրդարանի հայ պատգամավոր Հակոբ Բագրատունին, ով Հայաստան ժամանող Լիբանանի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում է: Նրա խոսքով, անկախ այն իրողությունից, որ երկու երկրների պետական հարաբերությունները բավական բարձր մակարդակի վրա են, ակտիվ աշխատանք է կատարվում տնտեսական, զբոսաշրջության, գիտական, կրթական ոլորտներում, խորհրդարանական մակարդակներում, միևնույն է, Լիբանանի նախագահի այցը նոր շունչ է հաղորդելու հարաբերություններին:

«Լիբանանի և Հայաստանի ժողովուրդների միջև կապը միշտ ամուր հիմքերի վրա է եղել, և այս այցելությունով այդ կապն էլ ավելի պետք է ամրապնդվի: Լիբանանի նախագահի Հայաստան այցով նոր հորիզոններ կբացվեն երկու երկրների հարաբերություններում: Լիբանանում Հայաստանի դեսպան Սամվել Մկրտչյանն ակտիվ գործունեության մեջ է, հավելյալ ջանք է գործադրում երկու երկրների հարաբերություններն էլ ավելի լավացնելու առումով»,-ասաց Հակոբ Բագրատունին:

Նա նկատեց, որ Լիբանանի նախագահը շատ երկրներ ճամփորդելու տրամադրություն չի ցուցաբերում, մանավանդ, որ այս օրերին Լիբանանը խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու փուլում է, մյուս կողմից՝ իսրայելական սպառնալիքների տակ է: Ահա այս շրջանում Լիբանանի նախագահի` Հայաստան այցելությունն ինքնին վկայում է բավական խորը հարգանքի մասին:

«Ես կարծում եմ, որ երկու երկրները համագործակցության մեծ ներուժ ունեն, որոնք բավարար չափով չեն օգտագործվում: Պետք է համագործակցությունն ակտիվացնել տնտեսական դաշտում, քաղաքական հատվածում: Զբոսաշրջության ոլորտում մեծ հնարավորություններ կան, որոնք պետք է օգտագործել: Ի դեպ, այս համատեքստում նկատեմ, որ Լիբանանի նախագահի պատվիրակության կազմում է նաև Լիբանանի Զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանը»,-ասաց նա:

Հակոբ Բագրատունին ընդգծեց, որ երկու երկրների սերտ հարաբերություններում կարևոր դեր ունի հայ համայնքը: Լիբանանի հայությունը դարերի ընթացքում Լիբանանում ապաստանած տարբեր շրջանների հայերի շարունակությունն է: Շատերը Հայոց ցեղասպանությունը վերապրածներն էին, որոնք ապաստան գտան Լիբանանում: Լիբանանի հայ համայնքը երկրի հիմնական 7 համայնքներից մեկն է՝ իր իրավունքներով ու պարտավորություններով: Հակոբ Բագրատունին նկատեց, որ անցած տասնամյակներում հայ համայնքն իր գործուն մասնակցությունն է ցուցաբերել երկրի քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային և այլ ոլորտներում: Այսօր խորհրդարանում ներկայացված է 6 հայ պատգամավոր, կառավարությունում կա երկու հայ նախարար, հայեր կան տարբեր պետական հաստատություններում:

«Երկրի Սահմանադրությամբ բոլոր անհրաժեշտ պայմանները տրված են՝ մեր մշակույթը, լեզուն պահպանելու, եկեղեցական ազատություններ ունենալու համար: Այդ առումով կարող եմ ասել, որ Լիբանանը լավագույն միջավայրն է: Այսօր Լիբանանում ապրում է 130-150 հազար հայ: Առաջիկայում խորհրդարանական ընտրություններ են, Լիբանանի հայկական կուսակցությունները կունենան գործուն մասնակցություն, կփորձեն միասնական ճիգով ներկայանալ՝ խորհրդարան հասցնել Լիբանանի հայության լավագույն ներկայացուցիչներին, որոնք ոչ միայն համայնքի ներկայացուցիչներ են, այլև համայն Լիբանանի պատգամավորներ են»,-հավելեց Հակոբ Բագրատունին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում