Անապայի ռեստորաններից մեկի խոհարար Արտեմ Գինոսյանը՝ երեք րոպեում շաուրմայի ամենամեծ թվով բաժինները պատրաստելու ռեկորդ է սահմանել։
Յուրահատուկ արդյունքը ցուցադրվել է «Ես կարող եմ» տաղանդների շոուի ժամանակ՝ ռուսական Առաջին ալիքով։
Խոհարարը ոչ միայն տասը բաժին շաուրմա է պատրաստել, այլ թռչող դանակների շոու է ցուցադրել, որով ցնցել է հանդիսատեսին։ Խոհարարն ասել է, որ իր ամբողջ ընտանիքը զբաղվում է ռեստորանային բիզնեսով։
«Ես կարող եմ» շոուին Գինոսյանը կոնկրետ նպատակով էր եկել։ Նա ընդունեց մարտահրավերը և երեք րոպեում պատրաստեց ոչ թե 10, ինչպես նախատեսված էր առաջադրանքով, այլ 11 բաժին շաուրմա։
Այսպես, հանդիսատեսի աչքի առաջ, Ռուսաստանի նոր ռեկորդ սահմանվեց։