Thursday, 09 05 2024
Ավարտվել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը
ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված իրավիճակը չի քննարկվել
Վստահ եմ՝ քննարկելու ենք երկուստեք կարևոր հարցեր. կայացել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը
Երևանը փորձում է լեզու գտնել Բաքվի բարեկամների հետ
Պուտինի համար ավելի կարևոր է այս հանդիպումը, Փաշինյանն ամեն ինչ ասել է
«Պետք չէ ուռճացնել Պուտինի և Փաշինյանի բանակցությունների բարդությունը»․ Պեսկով
Ուրուգվայի Սենատորների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Էրդողանի գնահատմամբ՝ առանց Ռուսաստանի մասնակցության դժվար կլինի հաջողել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններում
23:30
Բրյուսելը համաձայնել է ռուսական սառեցված ակտիվներից 3 մլրդ եվրոն ուղղել Ուկրաինային
«Ուրիշ հերոսի» սցենար է գործի դրվել
Թեհրանի հայկական միություններն ու մամուլը դատադպարտում են ՀՅԴ-ի հակապետական ակցիան
Այս պահին Ադրբեջանը Հայաստանում վարում է հիբրիդային պատերազմ
Ռևանշի նախօրեն. ինչ ազդակ է հղում Փաշինյանը
Ի՞նչ «սահմանազատում է իրականացվել» 2016 թվականին
Ռուսաստանը ԼՂ-ում ռազմավարական պարտություն է կրել. հաղթած Թուրքիան ուժ չունի լցնելու վակուումը
Մարտունի համայնքում հաստատված արցախցի 40 կին վերամասնագիտացել կամ նոր մասնագիտություն են ձեռք բերել
Մեհրաբյան online
Հիմա եկեղեցու ընկալումն ավելի պրիմիտիվ է, քան 19-րդ դարում. խաչ է առաջարկվում՝ լուծումների փոխարեն
«Խաղաղության խաչմերուկի» նպատակը լոգիստիկ պայմանների ստեղծումն է՝ ինքնիշխանության հարգման հիմքով
«Տավուշ փրկողներին» վտարեցին Տավուշից
Նիկոլ Փաշինյանը նախագահում է ԵԱՏՄ 10-րդ հոբելյանական գագաթնաժողովը
«Զանգեզուրի միջանցք» չի լինի, ինչպես և՝ պատերազմ
Փաշինյան-Պուտին հանդիպումը. ՌԴ-Թուրքիա կովկասյան խաղը չի փոխի
Էրդողանի «մայրամուտը». նա Թուրքիան կտանի էքզիստենցիալ փորձությա՞ն
XXI դարում օդի ջերմաստիճանն աշխարհում կբարձրանա առնվազն 2.5 աստիճանով
ՀՀ կառավարությունը 205 միլիոն 882,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Մարտունու համայնքապետարանում
ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր
Անցկացվել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողով
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Բարձրագույն կրթության մասին օրենքը մտահոգիչ է․ Բուհերն ավելի կքաղաքականացվեն

Հանրային քաղաքականության ինստիտուտի տնօրեն, կրթության փորձագետ Արևիկ Անափիոսյանը կարծում է, որ «Բարձրագույն կրթության մասին» օրենքը պետք է միջավայր ստեղծի մի քանի կարևոր հարցերի հետ կապված, ինչը, սակայն, նրա դիտարկմամբ՝ չի ապահովվում։

«Պետք է ապահովվի բուհերի անկախությունն ու ապաքաղաքականացվածությունը, պետք է հնարավորություն տալ ակադեմիական ազատությունների և քննական մտածողության զարգացման համար, պետք է կարևորվի դասախոսական անձնակազմի դերը բարձրագույն կրթության ոլորտում և ստեղծի միջավայր, որտեղ զարկ կտրվի գիտությանը․ այս բոլոր ոլորտներում մենք այսօր ունենք բավականին խնդիրներ և ես մտահոգություններ ունեմ, որ այս օրենքի նախագծով վերոնշյալ կետերի միջավայրի ապահովումը չի իրականացվում։

Բուհերի ապաքաղաքականացվածության հետ կապված օրենքի նախագծում կա կետ, որտեղ ասվում է, որ կառավարման խորհուրդները հաստատվելու են վարչապետի կողմից, այսինքն՝ անձնակազմ, որն իսկապես վիճահարույց է՝ թե անկախության, թե քաղաքականացվածության տեսանկյունից, բացի սրանից, եթե խոսում ենք ակադեմիական ազատության մասին, ապա չկան մեխանիզմներ, որոնց միջոցով հնարավոր կլիներ ապահովել ակադեմիական ազատությունը, հաջորդը՝ բարձրագույն կրթության և դրա որակի մասին խոսելիս՝ պետք է ուշադրություն դարձնենք նրան, որ այդ որակը հնարավոր է ապահովել ուսումնառության և դասավանդման մակարդակում, որտեղ պետք է կարևորենք ուսանողին և դասախոսին, սակայն այս օրինագծի վերլուծություններից հետո տպավորություն ստացա, որ այս օրինագծով ևս չունենք դասախոսին կարևորելու հետ կապված միջավայրի ստեղծում և դրա հետ մեկտեղ կա սահմանափակում, որ 70 տարին լրացած դասախոսները բուհ-ում չեն կարող զբաղեցնել վարչական պաշտոններ՝ ամբոնի վարիչ, ֆակուլտետի դեկան կամ համալսարանի ռեկտոր, ինչ ևս չենք կարող միանշանակ դրական կամ բացասական գնահատել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեց Արևիկ Անափիոսյանը։

Վերջինս այս համատեքստում մտավախություն հայտնեց, որ այս օրինագծով բուհերում քաղաքականացվածությունն ու հիպերկենտրոնացվածությունն ուժեղանալու է և ավելանալու է ակադեմիական ազատության վերահսկողությունը։

Հիշեցնենք, որ եթե ընդունվի «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նոր նախագիծը, որն արդեն Ազգային ժողովում է, ապա 70 տարին լրացած անձանց չի թույլատրվելու զբաղվել գիտամանկավարժական գործունեությամբ կամ ավելի ճիշտ սահմանափակվելու է այդ հնարավորությունը, ինչը ոլորտի ներկայացուցիչների շրջանում լուրջ դժգոհությունների ու մտահոգությունների տեղիք է տվել:

Շուրջ երկու տասնյակ գիտնական-մանկավարժներ նույնիսկ բաց նամակով դիմել են ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին՝ փորձելով կանխել այդ դրույթի կյանքի կոչումը՝ ընդգծելով, որ դա իրավաչափ չէ ու հակասում է մարդու իրավունքներին:

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում