Sunday, 12 05 2024
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞
Աշխատավարձերը վերանայելով` խրախուսում ենք բուժքույրերի նվիրված աշխատանքը․ Ավանեսյանի ուղերձը
Երևանի Մյասնիկյան պողոտայում չորս ավտոմեքենա է բախվել
Ծառը ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը
Հյուսիսափայլը ՌԴ երկնքում՝ երկրորդ գիշերն անընդմեջ
Բաբկեն Թունյանը 3 հարց է հղել շարժման առաջնորդներին
Եղանակը Հայաստանում
Շվեյցարիայի ներկայացուցիչը՝ «Եվրատեսիլ-2024»-ի հաղթող․ «Լադանիվա»-ն 8-րդն է
11:00
Պենտագոնը և SpaceX-ը սահմանափակել են «Starlink» տերմինալների օգտագործումը ռուսների կողմից
10:45
Բելգիան 9 մլն եվրո կհատկացնի Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների համար

Թեղուտում տեղի ունեցածը բնապահպանական լրջագույն աղետ է. «Վալեքս»-ը պետք է պատասխանատվություն կրի

«Երբ նոր էին սկսվել Թեղուտի հանքավայրի շահագործման վերաբերյալ քննարկումները, մենք՝ էկոլոգներով, գիտաժողով կազմակերպեցինք և բոլոր փորձագետները, տնտեսագետները, էկոլոգները , կենսաբանները միաբերան տվեցին բացասական եզրակացություն այս հանքի շահագործման համար՝ շեշտելով, որ դրա բացասական հետևանքներն ավելի շատ են լինելու, քան ստացված տնտեսական օգուտները և ոլորտ առ ոլորտ հիմնավորումներ էին ներկայացվել , սակայն՝ ապարդյուն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ, բնապահպանության նախկին նախարար Կարինե Դանիելյանը։

Վերջինս նաև հավելեց․ «Այն, ինչի մասին այն ժամանակ բոլոր մասնագետներն ահազանգում էին, որ այդ տարածքի ջրային և հողային ռեսուրսներին մեծ և լրջագույն վնաս է պատճառվելու՝ այսօր, փաստորեն, իրականացավ և ըստ էության այսօր այդտեղի մարդիկ չեն կարող վերականգնել նաև իրենց այգիները, քանի որ այդ այգիներն արդեն աղտոտված են ծանր մետաղներով և տարբեր տեսակի այլ թունավոր նյութերով և հիմա այդտեղ գյուղատնտեսական ապրանքներ էլ չեն կարող աճեցնել։

Ժամանակին այդտեղի բնակիչներն իրենց գյուղատնտեսական արտադրանքը տանում էին Սադախլո և վաճառում էին, սակայն հետո չգիտես ինչպես նրանց այլևս արգելվեց դա անել և կարծես դա հատուկ արվեց՝ հենց նրա համար, որպեսզի այդ մարդիկ համաձայնեն , որ այդ հանքը սկսի շահագործվել․ հիմա ինչպես տեսնում ենք այդ մարդկանց սոցիալական խնդիրներն էլ չեն լուծվել , այլ հակառակը և մարդիկ մնացել են առանց եկամտի աղբյուրի և փաստորեն, արտագաղթի մի նոր խթան ունեցանք»։

Այն, ինչ տեղի ունեցավ Թեղուտում մի քանի օր առաջ ըստ Կարինե Դանիելյանի՝ բնապահպանական լրջագույն աղետ է, որի պատասխանատվությունը պետք է առաջին հերթին կրի հենց «Վալեքս» ընկերությունը, ինչպես նաև այն բոլոր լիազոր մարմինները, որոնք տվել էին այդ հանքի շահագործման թույլտվություն և չեն իրականացրել նաև վերահսկողություն։

Հիշեցնենք, որ հայտարարություն է տարածել Թեղուտի հանքավայրի սեփականատեր «Վալեքս» ընկերությունը, որում նշվում է, որ հանքավայրում ներգրավված 1190 աշխատողներից կմնա միայն 300-ը։ «Վալեքս»-ը հայտարարում է, որ նրանցից հատկապես բարձր որակավորում ունեցող 200-ին կտեղափոխեն ընկերության սեփականություն հանդիսացող այլ հանքավայրեր՝ աշխատանքի համար:

Նշենք նաև, որ «Վալեքս»-ը Թեղուտի վերաբերյալ օրերս նաև մեկ այլ հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ դադարեցնում է հանքավայրի աշխատանքը: Հայտարարության մեջ նշվում էր, որ ընկերությունն ունի տեխնիկա-տեխնոլոգիական, գիտական աջակցության կարիք՝ թե Հայաստանից, թե արտերկրից, իր առաջ դրված խնդիրները լուծելու և աշխատանքը արդյունավետ շարունակելու, արդյունավետությունը բարձրացնելու և վարկը վերադարձնելու համար:

Նկատենք, որ Թեղուտի խնդիրները սկսվեցին այն ժամանակ, երբ Դանիայի կենսաթոշակային մասնավոր ֆոնդը նախորդ տարի հոկտեմբերին դադարեցրեց Թեղուտի ֆինանսավորումը, որի պատճառ դարձան դանիացի լրագրողների հրապարակումներն այն մասին, որ Թեղուտի շահագործումը տեղի է ունենում բնապահպանական կոպիտ խախտումներով:

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում