Ճապոնիայի բնակչուհին դիմել է արտասովոր միջոցի, որպեսզի հետ պահի երեխային տեսախաղերից, հայտնում է SoraNews24 պարբերականը։
Twitter-ի օգտատերը հրապարակել է կողպեքի լուսանկար, որը նրա մայրը կախել էր խաղային սարքի սնուցման բլոկի խրոցի միջով։ Կողպեքը խանգարել է խրոցը վարդակին միացնելուն։
Երկրորդ կողպեքը նա հայտնաբերել է սմարթֆոնի լիցքավորիչ սարքի խրոցի վրա։
Այդ կերպ մայրը փորձել է սահմանափակել ժամանակը, որը որդին ծախսում է տեսախաղերի վրա։