Շվեդական Ուպսալա քաղաքի ոստիկանությունը մուրացիկի է բռնել, ում գրպաններում 6 միլիոն կրոն է հայտնաբերվել՝ մոտ 741 հազար դոլար։
Մուրացկանը օրինապահների ուշադրությունը գրավել է ագրեսիվ վարքով. նա անցորդներից ողորմություն էր պահանջում։ Ուպսալայի ոստիկանապետի խոսքերով՝ ձերբակալման պահին նրա գրպաններից փողերը թափվել են։
Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել փողերի լվացման հոդվածով;
Շվեդիայում մուրացկանների խնդիրը շատ սուր է դրված։ Նրանց մեծ մասը Ռումինիայից և Բուլղարիայից եկածներն են։ Հասարակության շրջանում քննարկում են մուրացկանությունը օրենսդրորեն արգելելու հարցը։
Արգելքին դեմ արտահայտողերը նշում են, որ նման միջոցը խստորեն սահմանափակում է քաղաքացիների անձնական ազատությունները։