Հանրապետական կուսակցության առաջադրած նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը շարունակում է հանդիպումները խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ: Ըստ ամենայնի՝ առաջիկայում կհանդիպի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից «Առաջին լրատվական»-ը հետաքրքրվեց՝ արդյոք նախատեսվո՞ւմ է Ռոբերտ Քոչարյան-Արմեն Սարգսյան հանդիպում: «Պայմանավորվածություն չկա, բայց երկրորդ նախագահը հիմա Հայաստանում չէ: Կվերադառնա, գուցե ինչ-որ բան պարզվի»,- ասաց Վիկտոր Սողոմոնյանը:
Հարցին՝ Արմեն Սարգսյանի կողմից նման առաջարկ եղե՞լ է արդյոք, նա նշեց, որ անձամբ իր հետ ոչ ոք ոչինչ չի քննարկել:
Իսկ թե երբ է վերադառնալու երկրորդ նախագահը, Վիկտոր Սողոմոնյանը դժվարացավ հստակ ժամկետ նշել, միայն ասաց՝ հավանաբար շաբաթվա վերջին: Արդյո՞ք ՌԴ-ում է՝ հաշվի առնելով բիզնես հետաքրքրությունները, Վիկտոր Սողոմոնյանը նշեց, որ այս անգամ ՌԴ չի մեկնել: