Monday, 13 05 2024
10:45
Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը համաձայնեցված սկզբունքների հիման վրա
10:30
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը
Ակցիայի 88 մասնակից բերման է ենթարկվել
Թբիլիսիի բողոքի ցույցերի ժամանակ Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար

Ինտրիգային ակնարկ. ո՞վ է սրելու իրավիճակն ապրիլին

Եթե Սերժ Սարգսյանն ի հեճուկս իր խոստման, որոշի առաջադրվել վարչապետի թեկնածու, դա կարող է կտրուկ սրել Հայաստանում ներքաղաքական իրավիճակը: Այս մասին, երեկ ԱԺ-ում հայտարարել է «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Վերջինս ավելի ուշ հայտարարել է, թե այդ մասին ասել է նաև ՀՀԿ-ի կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանին, երբ երեկ նա հյուրընկալվել է «Ելք» խմբակցությանը: Փաշինյանի հայտարարությունն ինտրիգային է և բազմաթիվ հարցեր է ծնում:

Բանն այն է, որ Սերժ Սարգսյանի վարչապետության հեռանկարը նույնքան իրական էր նաև 2015-ի դեկտեմբերին` սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ, առավել ևս` անցյալ տարվա ապրիլին, երբ խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի շռնդալից հաղթանակը միանգամայն լեգիտիմ հիմքեր էր ստեղծում Սարգսյանի ապագա վարչապետության համար: Իհարկե, շատ հնարավոր է, որ նման հեռանկար ընդդիմությունը պատկերացրել է նաև 2015-ին կամ 2017-ին, սակայն ռեսուրսներ չի ունեցել` այն կանխելու համար: Ամբողջ խնդիրն այն է, որ հիմա ընդդիմության խնդիրը շատ ավելի բարդ է, որովհետև եթե Սերժ Սարգսյանը վարչապետ դառնալու վերջնական որոշում ունի, ապա դա հնարավոր է կանխել միայն իրական ֆորս-մաժորի դեպքում, երբ հասարակության տոտալ ճնշումը կհանգեցնի խորհրդարանական արտահերթ ընտրությունների կամ խորհրդարանական վերադասավորումների:

Առաջիկա երկու ամսում նման սցենար պատկերացնելը դուրս է ռեալ պոլիտիկի տրամաբանությունից: Նույն «Ելքի» երկու երթերի սակավամարդությունը ցույց տվեց, որ հասարակությունը տոտալ անվստահություն ունի նաև ընդդիմության հանդեպ, եթե անգամ խնդիրը վերաբերում է ժողովրդի համար կենսական` թանկացումների դեմ պայքարին:

Խորհրդարանական ընտրություններին հաջորդած տաս ամիսների ընթացքում ընդդիմությունն ոչինչ չի արել իշխանության և հասարակության ապրիլի 2-ի կոնսենսուսը չեղարկելու ուղղությամբ և գրեթե վստահաբար կարելի է պնդել, որ հասարակությունը նույնիսկ վարժված է Սարգսյանի վարչապետության հեռանկարին և մարգինալացման են դատապարտված բոլոր այն ակցիաներն, որոնք, ըստ էության, չունեն օրակարգ և կառուցվում են բացառապես Սերժ Սարգսյանին հեռացնելու կարգախոսի շուրջ:

Սակայն շատ հնարավոր է` Նիկոլ Փաշինյանն ակնարկում է այն մասին, որ Սերժ Սարգսյանի վարչապետության դեպքում ներքաղաքական իրավիճակը սրելու են համակարգի սեգմենտները, ենթադրաբար` նրանք, ովքեր հակված են ապրիլից հետո ևս` վարչապետի պաշտոնում տեսնել Կարեն Կարապետյանին: Տեսականորեն, իհարկե, հնարավոր է նման տարբերակ, սակայն գործնականում բացառվում է նաև այս սցենարը:

Կարեն Կարապետյանը հայկական ծագում ունեցող ռուսական կապիտալի ներկայացուցիչն է: Ինքնին հասկանալի է, որ Սամվել Կարապետյանը Հայաստանում, անգամ` մեծ ցանկության դեպքում, չի կարող նախաձեռնել պալատական հեղաշրջում` առանց Մոսկվայի հրահանգի, իսկ Պուտինը քաջալերում է ստատուս-քվոյի պահպանումն` ինչպես ռուսաստանյան համակարգում, այնպես էլ` այսպես կոչված, եվրասիական «կայսրությունում»:

Չմոռանանք նաև, որ ռուսական կապիտալի գործողություններն իրապես կաշկանդված են նաև` ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից, այսպես կոչված, «Կրեմլի ցուցակի» հրապարակումից հետո: Սամվել Կարապետյանի որևէ ուղղակի միջամտություն Հայաստանի քաղաքական գործընթացներին, ըստ էության, լեգիտիմացնելու է նրա ներկայությունը ամերիկյան «սև ցուցակում»` դրանից բխող սանկցիոն հետևանքներով: Մյուս կողմից` եթե խոսքը ներիշխանական սրացումների մասին է, ապա դրանից ի՞նչ է շահելու հասարակությունը: Պալատական խարդավանքներն, որպես կանոն, չեն ունենում երկրի առողջացման կամ արդիականացման օրակարգ:

Այսօր Սերժ Սարգսյանն օբյեկտիվորեն հայաստանյան համակարգի ստատուս-քվոն է և ակնհայտորեն իրավիճակը սրվելու է, եթե ապրիլին նա ինչ-որ պատճառով հրաժարվի զբաղեցնել վարչապետի պաշտոնը` խախտելով ուժերի բալանսն ու հավասարակշռությունն իշխանության ներսում: Եվ այս համատեքստում իսկապես պարզ չէ, թե որ սցենարն է երկրի համար դրական` իրավիճակի սրո՞ւմը` դրական հանգուցալուծման աղոտ հույսով, թե՞ անվերջ սպասումը, որը ստատիկ փակուղային վիճակ է դարձել երկրի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում