Չինական Նոր տարվա առթիվ Versace իտալական նորաձևության տունը իր The Audrey հավաքածուն է ներկայացրել, որը նվիրված է Դոնաթելա Վերսաչեի շանը՝ ջեք–ռասել–թերիերին՝ Միսս Օդրի անունով։ Հենց նա էլ դարձել է գովազդային արշավի հերոսուհին։ Նկարներում ցուցադրված է շնիկի ճամփորդության պատմությունը։ Ահա միսս Օդրին ինքնաթիռում է, իսկ հիմա արդեն հյուրանոցում՝ լոգարանի հայելու առջև՝ սրբիչը գլխին փաթաթած։
The Audrey հավաքածուում ներառվել են կանացի և տղամարդու շապիկներ՝ զարդարված Swarovski քարերով, կախազարդեր՝ Օդրիի նկարով, կաշվե դրամապանակներ և պայուսակներ։