Monday, 13 05 2024
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը

88-ի շարժում-30. Էջմիածնեցի գեներալների հերոսական անցյալը և օլիգարխիկ ներկան

Համազգային շարժման մասին մեր անդրադարձն ամբողջական, համապարփակ չի լինի, եթե չանդրադառնանք Երկրապահի այսօրվա վերնախավը մարմնավորող Մանվել Գրիգորյանին և Սեյրան Սարոյանին: Մարտական փառավոր ուղի անցած հրամանատարներ, ովքեր ռազմի դաշտում վաստակեցին հերոսի անուն և փառք, գեներալի ուսադիր, սակայն խաղաղության տարիներին չդիմացան իշխանության և օլիգարխիկ կյանքի գայթակղություններին:

Մանվել Գրիգորյանը 1989թ-ի գարնանը՝ Էջմիածնի կամավորական առաջին, ամռանը՝ Հադրութի շրջանի Էդիլլու, Հախուլլու, Աղբուլաղ, Խումանջուղ, Բլութան, Դորդուկչի և Մելիքաշեն գյուղերի ինքնապաշտպանական ջոկատների ընդհանուր հրամանատարն էր: Գրիգորյանը 1990-ին ձերբակալվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղակայված ԽՍՀՄ ներքին զորքերի կողմից, դեկտեմբերին փախել է բանտարկությունից։ 1989-1993թթ-ին Մանվել Գրիգորյանը մասնակցել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարավային սահմանների պաշտպանական մարտերին, 1992-1994 թվականներին՝ Հայաստանի հարավարևելյան և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջաններում ծավալված մարտական գործողություններին։ Ղեկավարել է Հադրութի շրջանի Հողեր գյուղի ազատագրական գործողությունը՝ ստանձնելով նույն շրջանի ենթատարածքի պաշտպանությունը։

Գեներալ Սեյրան Սարոյանը 1989-94-ին մասնակցել է ՀՀ Ճամբարակի, Նոյեմբերյանի, Արարատի (Երասխ) և ԼՂՀ Շահումյանի, Մարտակերտի, Լաչինի, Քելբաջւսրի, Ֆիզուլիի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին: Սա Երկրապահի էջմիածինցի գեներալների մարտական ուղու ամփոփ պատկերն է: Բոլոր նրանք, ովքեր կասկածի տակ են դնում գեներալներ Մանվելի ու Սեյրանի հերոսությունն արցախյան պատերազմում, առնվազն մեղանչում են պատմության և արդարության դեմ: Մյուս կողմից` հաղթանակը նսեմացնում և պատերազմը շահարկում են բոլոր նրանք, ովքեր արդարացնում են Գրիգորյանի ու Սարոյանի այսօրվա օլիգարխիկ բարքերը, Էջմիածնում հաստատված բեսպրեդելը` վկայակոչելով գեներալների հերոսական անցյալը: Պատերազմում հերոսությունը պետք է արժևորվի, գնահատվի պետության կողմից, սակայն` ոչ թե պատգամավորական մանդատների ու օլիգարխիկ փայերի, այլ` պետական հոգածության, մեծարանքի ձևով: Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյանն իրավամբ կերպարներ են, որոնցով կարող էին դաստիարակվել բազմաթիվ սերունդներ: Վազգեն Սարգսյանի կենդանության օրոք կար այդ հնարավորությունը, որովհետև գեներալները ծառայության մեջ էին առաջնագծում` երևանյան քաղաքական և օլիգարխիկ թոհուբոհից հարյուրավոր կիլոմետրեր հեռու: 2000-ից սկսած` իշխանությունները Երկրապահի վերնախավին ու առաջին հերթին` Մանվելին ու Սեյրանին ինտեգրեցին օլիգարխիկ համակարգին` նրանց կտրելով հաղթանակի ոգեղեն աղբյուրից:

Մանվել Գրիգորյանի ու Սեյրան Օհանյանի կենսագրությունները 88-ից հետո գրեթե փոխկապակցված են: Նրանք միասին են միացել համազգային շարժմանը, միասին են կերտել հաղթանակը: Հիմա էլ` գեներալական զույգը անբաժան է, սակայն` ոչ թե առաջնագծում կամ հաղթական բանակի հրամանատարական պատվաբեր դիրքերում, այլ` Սերժ Սարգսյանի աջակցության առաջին շարքերում:

…Հերոսների մի մասը դարձել է հավերժի ճամփորդ` իր սպարապետ Վազգեն Սարգսյանի հրամանատարությամբ, մյուսները հայտնվել են աղքատության և անիրավության հորձանուտում` նաև իրենց փառավոր հրամանատարների ստեղծած գիշատիչ համակարգի հետևանքով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում