Լուրեր
Կան անհատներ, ովքեր հասարակության կողմից համարվում են քաղբանտարկյալներ․ Արմեն Սարգսյան
  • 13:26
  • 2018-02-09
  • Դիտումներ՝ *

Հայաստանում այսօր և վաղը քաղբանտարկյալներ չպետք է լինեն:Ազգային ժողովում «Ելք» խմբակցության հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀԿ-ի կողմից նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը՝ պատասխանելով հարցին՝ Հայաստանում քաղբանտարկյալներ կա՞ն, թե՞ ոչ:

«Ես չգիտեմ` կան, թե ոչ։ Ես գիտեմ, որ կան անհատներ, ովքեր գնահատվում են որպես քաղբանտարկյալներ։ Ես գիտեմ միջազգային տարբեր կառույցների գնահատականը, և իմ տեսակետն այն է, որ մեր երկրում այսօր կամ վաղը քաղբանտարկյալներ չպետք է լինեն»,- ասաց նա։

  • Դիտումներ՝ *