«Պառլամենտական երկրում պառլամենտի առաջ որևէ փակ դուռ չպետք է լինի: Ի՞նչ է նշանակում, որ Ազգային ժողովը չպետք է ներգրավվի: Ազգային ժողովը պատերազմ և խաղաղություն հայտարարող թիվ մեկ մարմինն է»,- ԱԺ-ում Ազգային խորհրդի Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին օրենքի նախագծի քննարկմանը հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Պատգամավորը նշեց, որ ինքը համաձայն չէ Հրայր Թովմասյանի հետ, թե Սահմանադրությունն արգելում է ԱԺ նախագահին զբաղեցնել իր կարգավիճակի հետ չկապված պաշտոն. «Բա ինչպե՞ս է պարոն Թովմասյանը համատեղում կառավարության փաստաբանի և պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնները»:
Մանրամասները՝ տեսանյութում: